Daily Archives: 18.10.2018

Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցություն կստեղծի

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին «Ես շատ լուրջ բաց եմ տեսնում ընդդիմադիր դաշտում եւ կարծում եմ, որ այդ բացը պետք է լրացնել՝ հանուն երկրի շահերի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:   Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասին՝ նախկին նախագահն ընդգծել է, որ պարզապես մասնակցելու ժամանակ չունի:… Կարդալ ավելին »

Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապացությամբ

Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։ Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  Էրդողանը Գյուլերի մասին ասել է․ «Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության… Կարդալ ավելին »

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը

Հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նրա ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով տեղափոխվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի «Florance Nightingale» հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները 2 անգամ կարողացել են վերականգնել Գյուլերի սրտի աշխատանքը, սակայն քիչ հետո Գյուլերը մահացել է սրտի անբավարարությունից։ Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր… Կարդալ ավելին »

«Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ: 1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը, աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների կուսակցության մամլո հաղորդագրություն

Այսօր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 3-րդ վարչությունը Ռեֆորմիստների կուսակցության նախագահի տեղակալ Կարեն Վարդանյանին իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ճանաչել է,որպես տուժող: Հիշեցնենք,որ ս.թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Կարեն Վարդանյանը հաղորդում էր տվել իր դեմ սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունների մասին: Ռեֆորմիստների կուսակցության լրատվական ծառայություն

Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը գրել է. «Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյան, մի խախտիր սահմանադրությունը։ Հրաժարական ես տվել. հեռացիր պալատներից». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինեան, մի խախտիր սահմանադրութիւնը։ Հրաժարական ես տուել. հեռացիր պալատներից։ Ընտրութիւններում կը յաղթես, «դուխով» ետ կը գաս»։  

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

aravot.am-ը գրում է․ «Քիչ առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Հիշյալ հաստատությունից… Կարդալ ավելին »