ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեդվեդևը սոցցանցի իր էջում գրել է. «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի եւ Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն է:

Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ հավաքել է լեփլեցուն դահլիճներ: Խորին ցավակցություն եմ հայտնում երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»:

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով