Ինչու ԲՀԿ-ականները փոխեցին իրենց դիրքորոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները:

Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր: Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարբերաբար իրարամերժ տեսակետներ են հնչեցնում խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության կամ որ նույնն է՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք մայիսին միաձայն կողմ են քվեարկել այս կառավարության ծրագրին: «Հիմա նրանք պնդում են որ ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե առաջիկա ամիսներին, այլ՝ մինչեւ մայիս»:

Բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, թե ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի կամքն ու տրամադրությունները: Նա հիշեցրել է կառավարության ծրագրին իրենց քվեարկությունը՝ շեշտելով. «Դրա լեգիտիմությունը շատ բարձր է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով