ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերելակում

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է Դուշանբեում կայացած՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին:

Ռեպորտյորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միևնույն վերելակից են դուրս եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Առաջնորդները նախընտրել են շարժվել վերելակով: Բելառուս առաջնորդի բարձր ծիծաղը, ով եկավ Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների հետ միասին, շատ բան պատմեց նախագահների տրամադրությունների մասին: Իսկ այն, ինչ կատարվում էր հարևան վերելակի սրահում, հայտնի չէ, բայց այս կադրերն իրենք հավակնում են այն բանին, որպեսզի սենսացիոն համարվեն. նույն վերելակով եկան Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Նրանք լարված են, կենտրոնացած, սակայն ամբողջ ժամանակ շարունակում են զրույցը այն ընթացքում, երբ քայլում են սրահ»,- նշել է ռեպորտյորը:

Մանրամասները՝ «Ռոսիա 1»-ի ռեպորտաժում

Slaq.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով