Լեգենդները չեն մեռնում. մարզիկները ևս հրաժեշտ են տվել Շառլ Ազնավուրին

Հայկական և համաշխարհային սպորտի ներկայացուցիչները ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը լուսանկար է հրապարակել լեգենդար երգչի հետ:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյան իր Twitter էջում գրել է. «Մեծագույն սգո օր է մեզ համար: Ազնավուրը միավորում էր մարդկանց իր արվեստով: Շնորհակալություն քեզ մաեստրո այն ամենի համար, ինչ դու արեցիր Հայաստանի համար: Միշտ կհիշեմ այն առիթները, որոնց ժամանակ առիթ եմ ունեցել խոսելու ձեզ հետ»:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է, որ մանկուց երազել է տեսնել և սեղմել մեծագույն շանսոնյեի ձեռքը: «Մարդիկ քեզ կկարոտեն: Լեգենդները երբեք չեն մահանում»,-գրել է Ջուլֆալակյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով