Մեկ ամիս է ջանք չի խնայում արհեստական շնչառության ապարատին միացված ժողովրդական էյֆորիան ու դուխը բարձրակետին պահելու համար

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Տեր-Պետրոսյանը (օրիորդական ազգանունը՝ Փաշինյան) չորս ամիս շարունակ վարպետության դասեր է տալիս ֆանտաստիկ շոուներ կազմակերպելու թեմայով։

Մեկ ամիս է ջանք չի խնայում արհեստական շնչառության ապարատին միացված ժողովրդական էյֆորիան ու դուխը բարձրակետին պահելու համար։
Այն ինչ արվել է այս չորս ամիսներին <<ժողովրդի համար>> իրականում շոու էր, պրիմիտիվ կլոունադա, որը բնականաբար ոչ մի պրոդուկտիվ վերջնարդյունք ունենալ չի կարող։
Ակներև է դառնում ցավալի մի փաստ․Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում կառավարությունը որդեգրել էր երկարաժամկետ ծրագրերի քաղաքականությունը, որն ըստ եության իր <<պտուղները տալու>> էր երկարատև աշխատանքի արդյունքում, բայց այդ պտուղները լինելու էին պրոդուկտիվ և շոշափելի, չէին լինելու անորակ և կեղծ։


Համատարած թանկացումներն ու օրեցոր աճ գրանցող հիասթափվածների բանակը համարժեք պատասխանն է ապրիլին հանրապետության հրապարակում կրկեսային ներկայացման սիրահարների հիստերիկ նկրտումներին և Փաշինյանի բղավոցներից ապագաբանական ցնցակաթվածի ենթարկվածներին․․․և ցավոք ժամանակի ընթացքում այդ թանկացումներն ու դրան ուղիղ համեմատակ ախքատությունը գրանցելու է գերաճ, վիժեցնելով <<Նոր Հայաստան>> կերտելու Ձեր բոլոր դիսոցիատիվ փորձերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Հիմա հարց ինձ պարբերաբար անձնական նամակներով, մեկնաբանություններով, հեռախոսով կամ անձնական հանդիպումների ժամանակ կողմնակալ, զոմբի, ուղեղը լվացած, <<օբիժնիկ>> ու նման որակումներ տվող ընկերներիս և ոչ միայն․ Մատնանշեք պրոդուկտիվ գործի գոնե մեկ դեպք, որ Ձեր պայծառ ուղեղներով իրականացված հեղափոխության արդյունքում վարչապետ թագադրած անձը կատարել է այս չորս ամսվա ընթացքում՞

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով