Իսկ արդարության միֆը բանիմաց մարդկանց մոտ արդեն իսկ պայթել է․․․

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքան իր էջում գրում է. ՝

Տնտեսության զարգացման համար ոչ թե ԱԺ-ն պետք է ցրել, այլ Նիկոլը պետք է ազատի շանտաժով և բռնի ուժով զավթած իշխանությունը, թույլ տալով լեգիտիմ խորհրդարանին ձևավորելու օրինական կառավարություն․․․

Տնտեսության զարգացման համար մենք որպես հասարակություն պետք է այլևս բացառենք փողոցային պայքարով իշխանափոխության երևույթը մեր երկրում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տնտեսության զարգացման համար ներդրումներ են պետք , իսկ հարուստ մարդիկ մեծ-մեծ կգովաբանեն Նիկոլին, նրան սատարող ժողովրդի աչքը մտնելու համար, բայց երբեք ներդրումներ չեն անի , քանզի հասկանում են, որ այլևս Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, ովքեր հարուստների նկատմամբ ատալություն են սերմանում ժողովրդի մեջ տպավորություն ստեղծելով , որ հարուստները թալանչի և ավազակ են , որ սեփական PR-ի համար կարելի է հարուստներին անվանել օլիգարխներ և տալ պատերին․․․

Նիկոլը լավ է հասկանում, որ եթե այս պառլամենտը ցրվեց Հայաստանում ավելի խորը ճգնաժամ է սկսվելու և ընդհանրապես տնտեսությունը կրախի է մատնվելու, բայց գնում է արկածախնդրության հանուն սեփական իշխանությունը պահելու , քանզի հեշտ չէ հրաժարվել կառավարական դաչայում ապրելու, նախագահական ինքնաթիռով թռչելու, ախրանայով ֆրֆռալու և էլի լիքը նման կայֆերից․․․

Մեր ժողովրդի մի մասը դուրս եկավ պայքարի , որ ոչ թե Նիկոլը կայֆավատ անի , այլ մարդիկ ավելի լավ ապրեն , բայց ցավոք իրենց պայքարի արդյունքում մարդիկ սկսել են ավելի վատ ապրել , գործազրկությունն արդեն սկսել է ավելանալ , ապրանքները թանկանում են, կյանքի որակը՝ իջնում ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էյֆորիան կանցնի, տակը կմնա խաբված ժողովրդի ատելությունը , իրեն խաբած Նիկոլի նկատմամբ․․․

Սա է իրականությունը և որքան էլ Նիկոլի կողքի կամ տակի անբարոյականի լակոտները և քածերն ինձ անձնական վիրավորանքներ հասցնեն դրանից իրականությունը չի փոխվելու , մարդիկ ավելի լավ չեն ապրելու , իսկ արդարության միֆը բանիմաց մարդկանց մոտ արդեն իսկ պայթել է․․․

Դու պե՝տք է հեռանաս վարչապետի աթոռից Նիկոլ և որքան շուտ, այնքան ավելի լավ մեր պետության և ժողովրդի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով