Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում»

Սեպտեմբերի 10-ին,  Անկարայում Աֆղանստանի  արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլ Ռահիմ Սայեդ Ջանի հյուրընկալությամբ Աֆղանստանի անկախության 99-րդ տարեդարձին նվիրված  միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարները:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է Իդլիբի իրադարձություններին և թուրք-աֆղանական հարաբերություններին վերաբերող հարցերին:

Աքարը հայտնելով, որ Աստանայի գործընթացի շրջանակներում  զինադադար է հաստատվել, ասել է. «Թե՛ ցամաքից և թե՛ օդից իրականացվող ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն: Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` զինադադարի խախտման դեպքում, քաղաքացիներից  ամենից շատը տուժում են երեխաները և ծերերը:

«Մեր պայքարը Ալ-Կաիդայի նման ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսիք են գյուլենականները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ/ PKK), «Իսլամական պետությունը» (ԻՊ) շարունակվում և շարունակվելու է այքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը»:

Նախարարը անդրադառնալով թուրք-աֆղանական հարաբերություններին, ընդգծել է, եթե ՆԱՏՕ-ն և դաշնակից ուժերը  լքեն Աֆղանստանը, ապա դրանից հետո նույնպես Թուրքիան կշարունակի համագործակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Anadoluajans

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով