Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ

Սեպտեմբերի 11-ին առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում, որը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը և թուրք-իրանական սահմանին, պայթեցվել է թուրքական զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով 5 զինվոր է վիրավորվել:

Այն ժամանակ, երբ մեքենան անցել է տարածքով, գործարկվել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները:

Գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր`    Hurriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով