Ադրբեջանը չի հապաղի և Արցախում կսկսվի պատերազմական գործողություններ. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

 

 

«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները սպասելի արդյունքներ էին, որովհետև առաջին հերթին չէր մասնակցում ՀՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բացի այդ՝ ընտրարշավի ընթացքում կուսակցություններից շատերն անհարկի փորձում էին ապացուցել, որ կապ չունեն նախկին իշխանությունների՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի հետ: «Իմ քայլը» հստակ կարողացավ նրանց ներքաշել այդ դաշտ, չամաչելով, որ իրենց ցանկում կային մարդիկ, որոնք նախկին իշխանությունների հետ համագործակցել են»:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ ստացվեց այնպես, որ ամբողջ ընթացքում պայքար էր գնում, ոչ թե քաղաքական ուժերի միջև, այլ քաղաքական ուժերի և Ռոբերտ Քոչարյանի ստվերի միջև:

Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին՝ նկատելով, որ արդեն երկու զորավարժություններից հետո զորքի մի մասը Ադրբեջանի սահմանից չի հանում, սա կարող է կապված լինել Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե ներքաղաքական իրավիճակի լարման գնանք, Ադրբեջանը չի հապաղի և Արցախում կսկսվի պատերազմական գործողություններ»:

Գառնիկ Իսագուլյանը քաղաքական ուժերին կոչ է անում գնալ երկխոսությունների և Խորհրդարանական արտահերթ ընտրություններին գնալ Սահմանադրական և Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելով:

 

a1plus.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով