Թուրքիան փոխհատուցում կվճարի հայամետ գործչին՝ նրա կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար

Թուրքիայի սահմանադրական դատարանը  պարտավերցրել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:

2008թ. Բասքըն Օրանը, կառավարության մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի անդամ հանդիսանալով, ազգային փոքրամասնությունների իրավունքների և մշակութային իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել: Այդ զեկույցն արժանացել էր ազգայնական շրջանակների բուռն քննադատությանը, և արդյունքում Բասքըն Օրանը հայտնվել էր նրանց թիրախում:

Մասնավորապես «Թուրք վրիժառուների բրիգադ» (TİT) կոչվող խմբավորման կողմից Օրանի ստացած սպառնալիքը պետության կողմից պատշաճ ուշադրության չէր արժանացել: Չնայած էլեկտրոնային փոստով ուղարկված սպառանլիքի հեղինակը հայտնաբերվել էր՝ այնուամենայնիվ դատական գործընթացն անհասկանալի կերպով էր ավարտվել և տվյալ անձը պատժի չէր ենթարկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բասքըն Օրանի փաստաբան Օյա Այդըն Գյոքթաշը դիմում էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան, որում հիշեցրել էր նաև այն հանգամանքը, որ Հրանտ Դինքին ուղղված սպառնալիքներն էլ ժամանակին պետության կողմից անտեսվել են, և արդյունքում տեղի է ունեցել Դինքի սպանությունը:

Այսպիսով սահմանադրական դատարանը բավարարել է Բասքըն Օրանի գործով ներկայացված դիմումը՝ պարտավորեցնելով պետությանը կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով