Փաշինյանը պետք է հստակ գիտակցի, որ անազնիվ ձևով 2 լարի վրա չես կարող խաղալ, մանավանդ որ այդ լարերից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ ԱՄՆ-ն…

Գիտեք ինչու՞ է Լավրովը կասկածներ հայտնում , այն էլ՝ հրապարակավ, որ աշխարհաքաղաքական այլ բևեռներից Հայաստանի ներքին գործերին խառնվելու կասկածներ ունի, քանի որ ԱՄՆ դեսպան Միլսն իր պարտքն է համարում երկու օրը մեկ խոսել Մարտի 1-ից և չնկատելով այն, որ վարչապետ Փաշինյանը բացեիբաց դատավորներին կոչ է անում խելքները գլուխները հավաքեն, իսկ մարտի 1-ի արդար դատավարության քողի տակ ակնհայտ քաղաքական վենդետա է իրականացնում նախագահ Քոչարյանի նկատմամբ , առանց ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից ետ կանչելու կալանավորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ ակնհայտորեն խնդիր ունենալով վարկաբեկելու ՆԱՏՕ-ի մրցակից ՀԱՊԿ-ին և Միլսն այդ ամենը չնկատելով օրը մեջ հայտարարություն է տարածում թե՝ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի և որ կարևոր է այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում:

Փաշինյանը պետք է հստակ գիտակցի, որ անազնիվ ձևով 2 լարի վրա չես կարող խաղալ,

մանավանդ որ այդ լարերից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ ԱՄՆ-ն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետք է լուրջ վերաբերվել Լավրովի նախազգուշացումներին, քանզի խորապես վստահ եմ , որ առանց լուրջ հիմքերի ռուսական քաղաքական էլիտան հրապարակայնորեն Հայաստանի իշխանություններին չէր զգուշացնի՝ Կրեմլի թիկունքում այլ աշխարհաքաղաքական բևեռների հետ խաղեր չտալ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ ոչ ճիշտ հարաբերությունների արդյունքում Հայաստանն ու նրա քաղաքացիները կարող են հայտնվել լրջագույն մարտահրավերների և օրհասական խնդիրների առջև…

 

Հայաստանի ցանկացած ղեկավարի թիվ մեկ խնդիրը՝ Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ պահպանելու կարողությունն է և այն ղեկավարը, ով զգում է որ չի կարողանում Կրեմլի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել կանգնելու է ընտրության առջև՝ պահպանել սեփական աթոռն ու վնասել Հայաստանին, կամ՝ դրսևորել պետական մտածողություն և հեռանալ պաշտոնից.

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով