Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով կրկնել է ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ Իլհամ Ալիևի հետ Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։

Ինչպես նշվում է, զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում  նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա նրանց առաջին հանդիպումն էր: «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:

Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Ն. Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել: «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-ասաց նա:

Yerevan.today

Նմանատիպ նորություններ

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակո... LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում ...
ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշ... ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բ...
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս... ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ...
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամ... Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը: Հիշումեք՞ մարդիկ ժամանակին խոսում էին,որ իրենք պ...
Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել... ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն...
«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 ... «ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի ...
Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ... Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում: Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով