Monthly Archives: Օգոստոսի 2018

Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ: Ապա Լեւոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը եւ Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ… Կարդալ ավելին »

Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները սպառազինական բոյկոտի պիտի ենթարկվեն. Amnesty International

Amnesty International կազմակերպության Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրենը երեքշաբթի օրը պահանջեց սպառազինական բոյկոտի ենթարկել Սաուդյան Արաբիայի կոալիցիայի անդամ երկրներին: «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լին Մաալուֆը հղում կատարելով Եմենի կապակցությամբ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցին, ասել է. «Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Արաբիայի գլխավորած կոալիցիային անպատասխանատու կերպով սպառազինության վաճառքը մեծ մասշտաբներով վնաս է պատճառել  Եմենի խաղաղ քաղաքացիներին»:… Կարդալ ավելին »

«Հակառուսական պատժամիջոցներից տանուլ են տալիս երկու կողմերն էլ». Միլոշ Զեման

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հակառուսական պատժամիջոցների վերացման կոչ է արել: Ինչպես հայտնել է CTK գործակալությունը, այդ հայտարարությունը նա արել է հանրապետության դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պրաժսկի հրադում։ «Հակառուսական պատժամիջոցներից տանուլ են տալիս երկու կողմերն էլ (Ռուսաստանը եւ Արեւմուտքը),- ընդգծել է նա:- Դա վերաբերում է, ընդհանրապես, բոլոր պատժամիջոցներին»: Չեխիայի… Կարդալ ավելին »

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանում Կալաշնիկովի զենքերի արտադրություն հիմնելու և Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին

«Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար: Հետ պահելով այլ երկրներին Ռուսաստանից ռազմահետախուզական սարքավորումներ ձեռք բերելուց՝ մենք թույլ չենք տալիս այդ վաճառքից ստացվող հասույթը հասնի Ռուսաստանին, որն այն կարող է օգտագործել՝ բացասական ազդեցության ու ապակայունացման իր միջազգային արշավը շարունակելու համար»,- ի պատասխան «168 Ժամի» հարցադրմանը, թե… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ամսի 17-ին հակասահմադրական հանցագործությունների շքերթ իրականացրեց. Գնահատական

Հայաստանին պե՞տք են անցումային արդարադատություն, սահամադրական փոփխություններ, թե՞ ոչ, երկրում կա՞ ժողովրդավարություն, թե՞ ունենք հակառակ պատկերը, քաղաքական պայքարում ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն: Այս հարցերի շուրջ էր օգոստոի 29-ին կազմակերպված քննարկումը, որին մասնակցում էին «Ազգային համաձայնություն» կուսակցություն նախագահ Արամ Հարությունյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: yerevan.today

«Վարչապետի պատասխանը միայն ընդգծեց սկանդալային շրջաբերականի անհիմն լինելը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի պատասխանը միայն ընդգծեց սկանդալային շրջաբերականի անհիմն լինելը Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ: Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ (տես ստորև): Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար,… Կարդալ ավելին »

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս… Կարդալ ավելին »

«Բարով մաշի». Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը, ասաց, թե չի կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան կա այսօր: Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախության մասին, թե իր հրաժարականի դեպքում մեծ է ռիսկը, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրել ու նրան ընտրել,… Կարդալ ավելին »

«Փաշինյանը վարչապետ է դարձել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ». Էդուարդ Շարմազանով

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իմ խորին համոզմամբ՝ մեր սխալներն ապրիլի 17-ից հետո են եղել: Իմ կարծիքով, ճիշտ էր, որ ապրիլի 17-ին այս խոհրդարանն ընտրեր Սերժ Սարգսյանին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե հեղափոխության պատճառների համար իշխանությունը մեղավորություն չունե՞ր, նա պատասխանեց. «Հեղափոխություն չի՛ եղել: Եղել է իշխանափոխություն: Թիվ… Կարդալ ավելին »

«Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում. Մենք ոչնչից տեղյակ չենք, բիզնես գործընկերներից ենք իմանում, որ նման բան է սպասվում». «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն

Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումն արգելելու մասին Վրաստանի կառավարության որոշումը, որ շրջանառության մեջ է դրվել մոտ 1 ամիս առաջ, այսօր քննարկման թեմա էր դարձել ՀՀ Ազգային ժողովում։ Որոշմամբ սահմանվում է, որ փոխադրումները պետք է իրականացվեն՝ ջրային, այնուհետև՝ երկաթուղային ճանապարհով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգեց, որ դրա հետևանքով տոննայի մեջ 50… Կարդալ ավելին »