Monthly Archives: Օգոստոսի 2018

Աշխարհը պիտի կառավարվի ոչ թե ուժի այլ օրենքի միջոցով. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկն է աշխարհը կառավարել ոչ թե բռ ննի ուժի, այլ օրենքի միջոցով»: Ղոլամալի Խոշռուն չորեքշաբթի օրը միջնորդության և տարաձայնությունների կարգավորման թեմայի քննարկմանը հատկացված ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Միջնորդությունը պիտի քննարկվի առավել լայն, այդ թվում միջազգային մասշտաբով օրենքի իշխանության ամրապնդման դիտանկյունից»: «ՄԱԿ-ի անդամ երկրներն օրենքի իշխանության ամրագրման շրջագծում… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի՝ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու նախաձեռնությամբ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիասը և ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը Պենտագոնում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ Պատասխանելով Թուրքիայի վերաբերյալ մի հարցի՝ Մատիասը նշել է, որ ԱՄՆ-ը մի շարք հարցերում սերտորեն համագործակցում է Անկարայի հետ։ «Մի շարք հարցերում համագործակցում ենք Թուրքիայի հետ։ Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Շատ մտերմիկ բանակցություններ… Կարդալ ավելին »

Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին պատրաստվում է պատարագի

Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ: Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի  նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ: Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք… Կարդալ ավելին »

Թուրքիայի ընդդիմության առաջնորդի 9 հարցը նախագահ Էրդողանին

Թուքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վերջին օրերին թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով երկրում ստեղծված ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ 9 հարց է հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կուսակցության համագումարի ժամանակ Քըլըչդարօղլուն հնչեցրել է այդ հարցերը՝ կուսակցիցներին խնդրելով դրանք տարածել ամենուր: Ընդդիմության առաջնորդը,  ակնարկելով բազմաթիվ հարցերում «արտաքին ուժերին» մեղադրելու Էրդողանի սովորությունը, բոլոր հարցերի… Կարդալ ավելին »

«Վիսբադենյան Էրդողանը» ընդամենը 24 ժամ անց տապալվեց (տեսանյութ)

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։ Ավելի ուշ Վիսբադենի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում արտոնվել էր քաղաքում մարդակերպ արձանի տեղադրումը, սակայն ոչ ոքի հայտնի չէր եղել, որ… Կարդալ ավելին »

Թուրքիայում 1.5 մլն դոլարով վաճառվում է հայկական եկեղեցու շենքը

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող շուրջ  300 տարվա պատմական վաղեմություն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով: Եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատերը հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը: 1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցման մատյանում նշված,… Կարդալ ավելին »

Սիրիայի ընդդիմադիր զինյալները դժգոհ են թուրքական լիրայի արժեզրկումից

Թուրքիայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի զինված ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները դժգոհություն են հայտնել վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկման կապակցությամբ։ Բանն այն է, որ Սիրայի հյուսիսային Ազազ շրջանը վերահսկողության տակ պահող խմբավորումները Թուրքիայից աշխատավարձ են ստանում թուրքական լիրայով, ինչը ստիպված են լինում փոխանակել սիրիական արժույթի հետ, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը: Սիրիայի ընդդիմադիրների և Թուրքիայի  վերահսկողության տակ գտնվող… Կարդալ ավելին »

Թուրքիայի արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Գերմանիային

Թուրքիայի պետական վիճակագրական ծառայության և առևտրի նախարարության կողմից հրապարակվել է արտաքին առևտրի ցուցանիշները: Համաձայն տվյալների` 2018թ. հուլիսին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ ներկրումը աճել է 11.6 տոկոսով` կազմելով 14մլրդ 77մլն դոլար, իսկ արտահանումը նվազել է  6.7 տոկոսով՝ կազմելով 20մլրդ 59մլն դոլար: 2018թ. հուլիսն Թուրքիայում 32.6 տոկոսով նվազել է արտաքին առևտրի դեֆիցիտը, որի ցուցանիշը կազմել է… Կարդալ ավելին »

Թուրքիայում ամերիկացի հոգևորականի գործով նոր «գաղտնի վկա» է հայտնվել

Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու փորձ է արվում: Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած Բրանսոնի  դատական գործի հետ կապված նոր զարգացումներ են ի հայտ եկել: Գործով նոր վկա է ներգրավվել, ով ցանկացել է որ իր անձը գաղտնի մնա: Ըստ թուրքական աղբյուրի՝ անձը, ով դիմել է «գաղտնի վկա»  լինելու համար, հայտնել է, որ… Կարդալ ավելին »

Թուրքիայի խորհրդարանի նախագահն Ադրբեջանում է

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը և Թուրքիան այնպիսի երկրներ են, որոնք  «երկու պետություն, մեկ ազգ» գիտակցությամբ ձեռք ձեռքի բռնած ցանկացած հարթակում զարգացնում են իրենց հարաբերությունները և միասին համագործակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ… Կարդալ ավելին »