Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները սպառազինական բոյկոտի պիտի ենթարկվեն. Amnesty International

Amnesty International կազմակերպության Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրենը երեքշաբթի օրը պահանջեց սպառազինական բոյկոտի ենթարկել Սաուդյան Արաբիայի կոալիցիայի անդամ երկրներին:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լին Մաալուֆը հղում կատարելով Եմենի կապակցությամբ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցին, ասել է. «Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Արաբիայի գլխավորած կոալիցիային անպատասխանատու կերպով սպառազինության վաճառքը մեծ մասշտաբներով վնաս է պատճառել  Եմենի խաղաղ քաղաքացիներին»:

ՄԱԿ-ի փորձագիտական խումբը երեքշաբթի օրը մի զեկույցով Արաբիային ու այդ երկրի գլխավորած ռազմական կոալիցիային կապված ուժերին մեղադրեց Եմենում խաղաղ քաղաքացիների կյանքի հանդեպ անուշադրության և պատերազմական ոճրագործությունների մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հումանիտար օժանդակություններին հասանելիության սահմանափակումը, ինքնագլուխ կալանավորումն ու մարդկանց առևանգումը և դրանց զուգահեռ բնակելի ու քաղաքացիական տարածքների ռմբակոծումը Սաուդյան ռազմական կոալիցիայի այն անմարդկային քայլերից են, որոնց անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի զեկույցում:

Միջազգային համաներում կազմակերպության Միջին Արևելքի հարցերով տնօրենը միջազգային հանրությանը կոչ անելով մանրակրկիտ ու շտապ քննարկել այս պահին ինչ է տեղի  ունենում Եմենում, ԱՄՆ-ից, Բրիտանիայից ու այլ երկրներից պահանջել է ցանկացած միջոցով վերջ տալ Եմենի պատերազմից սկսած մարդկային աղետին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները մինչ  այսօր  ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Սաուդյան ռեժիմին աջակցող այլ երկրներին բազմիցս կոչ են արել դադարեցնել Ռիադ կատարվող սպառազինության արտահանումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով