Daily Archives: 23.08.2018

Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել

Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին… Կարդալ ավելին »

Թմրանյութերի ազդեցության տա՞կ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը շատով կուղարկվի դատարան։ Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք- զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար։ Գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի օր առաջ, այսօր գործի նյութերին ծանոթանալու վերջնաժամկետն է։… Կարդալ ավելին »

Թուրք ազգայնականը հեռացվել է շվեդական կուսակցությունից

Շվեդիայի «Կենտրոնական» կուսակցությունից հեռացվել է ծագումով թուրք Միքաել Յուքսելը։ Նա առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և պատրաստվում էր մասնակցել սեպտեմբերի 9-ին Շվեդիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես նշել է կուսակցության քարտուղարը, հեռացման գլխավոր պատճառն եղել է այն, որ Յուքսելը ժամանակին եղել է Թուրքիայի ազգայնական «Ülkü Ocaklar» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության շարքերում։ Յուքսելը հեռացվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ,… Կարդալ ավելին »

«Պարզվում է՝ Հայաստանում կա նաև ստվերային գյուղատնտեսություն». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն արդեն 1.5 ամիս է՝ քննարկում է ոռոգման համակարգում ստեղծված իրավիճակը: Ինչպես գործադիրի նիստում այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական դիրքորոշում կար, որպեսզի Սևանա լճից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա: Նրա խոսքով՝ բուռն քննարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռեալ ռիսկ, որ կարող է գյուղատնտեսության համար բավականին փակուղային իրավիճակ ստեղծվել, որը կառավարության համար կրկնակի… Կարդալ ավելին »

Տեղի կունենա Նիկոլ Փաշինյան և Արա Բաբլոյան հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ «Այո՛, ինչո՞ւ չէ, անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ, որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորըն մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և… Կարդալ ավելին »

«Հասմիկ» ճամբարը ֆինանսավորվում է պետության կողմից

iravunk.com-ը անդրադարձել է «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած պատմությանը: Կոտայքի մարզպետը մեզ հետ զրույցում նշել էր, որ ճամբարը գտնվում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո: Թե ում կողմից է ֆինասնավորվում ճամբարը եւ ինչպես է նախարարությունը վերաբերում տեղի ունեցածին, փորձեցինք պարզել Տարածքային կառավարման նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանից: Նա տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չտվեց, նշելով, որը ճամբարի տնօրինությունը … Կարդալ ավելին »

ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԱՅԼ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Եկեղեցու եւ հավատի դեմ արշավը մեր երկրում հիմա էլ այլ դրսեւորումներ է ստանում, ընդ որում` բացահայտ պետական մակարդակով: Օրեր առաջ Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Ներկա էին շինարարներ, ճարտարապետներ, ոլորտի պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը եւ… Կարդալ ավելին »

«Արեւմուտքում համասեռամոլություն եւ սեռափոխություն հենց նման անմեղ թվացող միջոցներով են քարոզվում»

«Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարի ներկայացուցիչ ՄԱՅԱ ՍԻՄՈՆՅԱՆՆանդրադառնալով համացանցում եւ մամուլում տարածված իրենց ճամբարի երեխաների լուսանկարներին, որտեղ ակնհայտ է համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզը, փորձել է արդարանալ` մասնավորապես նշելով. «Դա ընդհամենը Ուրախների եւ հնարամիտների ակումբի մրցույթից մեկ հատված է: Տղաները կատակով անդրադարձել են աղջիկների հագուստներին, իսկ դիմակահանդեսում երեխաները ընտրել են կերպարներ  ֆիլմերի հերոսների: Առանց ստույգ ինֆորմացիայի չի՛ կարելի նման անհեթեթ հայտարարություն անել»: Ի պատասխան Մ. Սիմոնյանի պարզաբանման, «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ղեկավարՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստում է,… Կարդալ ավելին »

«Հասմիկ» ճամբարի տնօրինությունը նախկինում էլ է հայտնվել խայտառակ սկանդալի կիզակետում (Բացահայտում)

«Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարի համացանցում եւ մամուլում տարածված երեխաների լուսանկարները, որտեղ ակնհայտ է համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզը, պարզվում է, որ բոլորովին էլ պատահականություն չէ: Նախ նշենք, որ պետության կողմից ֆինանսավորվող եւ միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով սոցիալապես անապահով տարբեր խավի երեխաների հանգիստն ամառվա ընթացքում ապահովող «Հասմիկ» ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանը, ինչպես մեզ տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, գտնվում է արտերկրում: Իսկ այս պահին ճամբարը փաստացի… Կարդալ ավելին »