Daily Archives: 23.08.2018

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն դրսևորել որպես ընդդիմադիր առաջնորդ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստական կուսակցությունը փաստեց, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ապօրինի էր, և մեր ասածը հաստատեց դատարանը: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց  կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցության նախագահն ասաց, որ մասնակցելու են և Երևանի ավագանու, և Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին, թե ինչ ձևաչափով՝ պարզ կլինի առաջիկայում: Մանրամասն՝ տեսանյութում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առաջիկա օրերին բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները աշխատում են վճռաբեկ բողոք պատրաստելու ուղղությամբ. բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի… Կարդալ ավելին »

Աջ ղեկով մեքենաների ճակատագիրը կորոշվի աշնանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգել քի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է: Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը… Կարդալ ավելին »

Թուրքիայում թմրանյութեր օգտագործողների նվազագույն տարիքը հասել է 9-ի

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։ Աղբաբան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Թուրքիայում սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։ Թմրամիջոցների… Կարդալ ավելին »

Կառավարությունում այլևս միայն միլիոնատերեր չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռեւս փոքր-ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք: Նրանց շարքերում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով… Կարդալ ավելին »

«Պարոն վարչապետ, չե՞ք հիշում` ով առաջին անգամ Հայաստանում սահմանադրական կարգ տապալեց». Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է Մարտի 1-ին, սահմանադրական կարգի տապալմանը, կոռուպցիային, Արցախի հիմնախնդրին, Հայ-ռուսական հարաբերություններին, ինչին անդրադարձավ վարչապետը հանրահավաքի ժամանակ: Մասնավորապես, համոզմունք է հայտնում, որ ստեղծված հասարակական-քաղաքական ակտիվության մթնոլորտում անպայման բացահայտվելու է Մարտի 1-ը: Միաժամանակ, տարակուսում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ը բացահայտված է ամբողջ… Կարդալ ավելին »

Վանի նահանգում PKK-ի 2 զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի  Գյուրփընարի շրջանում թուրք ուժայինների կողմից իրականացված գործողությունների  հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 2 զինյալ, որոնցից մեկը` կին: Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ ՔԲԿ-ի զինյալների` քաղաքացիների դեմ հարձակումը կանխվել է թուրքական ժանդարմերիայի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում: Հայտարարության մեջ նշվում է, որ Գյուրփընարի շրջանում գտնվող Թըրշին բարձրավանդակում երկրում ՔԲԿ-ի մի… Կարդալ ավելին »

Վիկտոր Սողոմոնյանը հրավիրել է Մոսկվա` դասավանդելու

168.am-ի տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը դասախոսություններով հանդես գալու հրավեր է ստացել ՌԴ ԱԳՆ համակարգում գործող հանրահայտ МГИМО համալսարանից (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ): Ըստ տեղեկությունների, արդեն սեպտեմբերին Սողոմոնյանը հանդես է գալու վարպետաց դասերի շարքով, որոնց ունկնդիրն են լինելու ոչ միայն համալսարանի քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները, այլև ռուսաստանցի… Կարդալ ավելին »

ՔԿՀ-ներում մատակարարված սննդամթերքում բաղադրության նորմատիվային պահանջները չպահպանելու փաստեր են պարզվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ… Կարդալ ավելին »

Օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկյա տառերով եւ դարձել է հայության մի քանի սերունդների երազանքն իրականություն դարձնելու կամքի ու վճռականության խորհրդանիշը. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումը: Նրա տասներկու կետերն ասես… Կարդալ ավելին »