Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առաջիկա օրերին բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները աշխատում են վճռաբեկ բողոք պատրաստելու ուղղությամբ. բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել:

«Ներկայումս մենք աշխատում ենք վճռաբեկ բողոքը պատրաստելու ուղղությամբ»,- ասաց Ալումյանը և հավելեց, որ առաջիկայում կներկայացնեն բողոքը Վճռաբեկ դատարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով