Daily Archives: 23.08.2018

Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կարող է Մոսկվայում հանդիպում կայանալ երկու երկրների ԱԳ նախարարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկման շուրջ, Զախարովան պատասխանել է. «Եթե հանդիպումներ լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին: Մեր… Կարդալ ավելին »

Վստահ չեմ, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Բոստանջյան

Ռուսաստանի եւ Իրանի դեմ նոր անցանկալի պատժամիջոցները Վաշինգթոնն այնուամենայնիվ կկիրառի, բայց նույնիսկ այդ պատժամիջոցների դեպքում Մոսկվան պետք է եւ կփոխի իր տնտեսական քաղաքականությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Միեւնույն ժամանակ, տնտեսագետը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը կարող է բարեփոխել եւ արդիականացնել իր տնտեսական համակարգը, ինչպես նաեւ ապահովել իր տեխնոլոգիական… Կարդալ ավելին »

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման սիրիական հարցն է և Իդլիբում վերջին զարգացումները: Դեռևս նախորդ շաբաթ Մոսկվա էին այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին  կողմերն Անկարայում հանդիպում էին… Կարդալ ավելին »

Բրիտանիայի հետախուզության գործակալությունը մեղադրվում է Եվրամիությանը լրտեսելու մեջ

ԵՄ պաշտոնյաները կասկածում են բրիտանական հետախուզության գործակալություններին լրտեսելու մեջ: «Սպուտնիկ»-ի հաղորդմամբ, Եվրամիության պաշտոնյաները մտահոգված են  Բրեքզիթի վերաբերյալ հունիսի 5-ին Բրյուսելում կայացած բանակցություններից մի քանի ժամ անց  կարևոր փաստաթղթերին Բրիտանիայի կառավարության հասանելիության կապակցությամբ: Հաղորդման համաձայն, այդ փաստաթղթերը պարունակում էին Բրիտանիայի  գործունեության բացասական գնահատականը և եվրոպական շուկայում մնալու կամ դուրս գալու և այլ ոլորտները:   Parstoday

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Նավթի գնի բարձրացումն ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պահուստների օգտագործման արդյունքն է»

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի անմշակ նավթի ռազմավարական պահուստների օգտագործումը միմիայն հանգեցնում է նավթի համաշխարհային գների բարձրացմանը»: Նավթի ու էներգետիկայի տեղեկատվական ցանցի՝ ՇԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ամերիկյան Բլումբերգ  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին հայտարարել է.«ԱՄՆ-ի նավթի պահուստների վաճառքը ցույց է տալիս, որ արտադրողներն այլևս արտադրության ծավալների ավելացման  կարողություն… Կարդալ ավելին »

Amnesty International կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ Սաուդյան Արաբիային ու Իսրայելին զենք վաճառելու կապակցությամբ

Եմենում և Պաղեստինի բռնագրավված տարածքներում ոճրագործությունները և անպաշտպան ժողովրդի, հատկապես երեխաների սպանությունը շարունակվելով, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից պահանջել է դադարեցնել Սաուդյան Արաբիային ու Սիոնիստական ռեժիմին զենքի վաճառքը: Amnesty International կազմակերպության հետազոտող՝ Փաթրիկ Վիլքենն ասել է.«ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները մարդու իրավունքները ոտնահարող երկրներին, այդ թվում Սաուդյան Արաբիային ու Իսրայելին սպառազինություն վաճառելով, նպաստում… Կարդալ ավելին »

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դեսպանը շնորհավորել է ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 100-ամյա  հոբելյանի կապակցությամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև իրավական օգնության, դատապարտյալների հանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ… Կարդալ ավելին »

Էրդողանին մարդասպան անվանած կինը պետք է 6000 դոլար բարոյական փախհատուցում վճարի

Facebook սոցիական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Մերսին քաղաքի բնակիչ 67-ամյա Այնուր Գյորենը պարտավորվել է 30.000 թուրքական լիրայի չափով (մոտ 6.000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել: Գյորենը Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է։ 2017թ. Էրդողանի դեմ Ստամբուլի Գեզիի զբոսայգում տեղի ունեցած ցույցերի և բախումների պատճառով Գյորենն իր գրառման մեջ Թուրքիայի նախագահին… Կարդալ ավելին »

Գերմանիան հանդես է եկել ԱՄՆ-ից անկախ ֆինանսական վճարման համակարգ ստեղծելու պահանջով

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար, անհրաժեշտ է ԱՄՆ-ից անկախ ֆինանսական վճարման համակարգ ստեղծել»: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը երեքշաբթի օրն ընդգծել է ՀԳՀԾ-ի պաշտպանության համար,  ԱՄՆ-ից անկախ Եվրամիության կողմից ֆինանսական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը Նա անհրաժեշտ է համարել նաև ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների նկատմամբ ընկերություններին պաշտպանելն ասելով.«ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան ֆինանսական անկախ համակարգի կարիք… Կարդալ ավելին »

«Քոսար» գերձայնային կործանիչով ցուցադրվել է Իրանի տեղայնական հզորությումը

«Իրանի պաշտպանական պատրաստությունը ոչ թե ռազմամոլության, այլև կայուն խաղաղասիրության պատգամ ունի: Պատմությունը մեզ ուսուցանել է, որ հզոր ու կայուն չլինելու դեպքում պարտվելու ենք».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը: Երեքշաբթի օրը իրանական «Քոսար» գերձայնային կործանիչի շնորհանդեսի ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է.«Եթե երկրի պաշտպանական կարությունը չկրի կանխարգելիչ բնույթ, ապա դա ինքը համարվում է կանաչ ազդանշան՝ այդ երկրում շահեր… Կարդալ ավելին »