«Հասմիկ» ճամբարի տնօրինությունը նախկինում էլ է հայտնվել խայտառակ սկանդալի կիզակետում (Բացահայտում)

«Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարի համացանցում եւ մամուլում տարածված երեխաների լուսանկարները, որտեղ ակնհայտ է համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզը, պարզվում է, որ բոլորովին էլ պատահականություն չէ:

Նախ նշենք, որ պետության կողմից ֆինանսավորվող եւ միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներով սոցիալապես անապահով տարբեր խավի երեխաների հանգիստն ամառվա ընթացքում ապահովող «Հասմիկ» ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանը, ինչպես մեզ տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, գտնվում է արտերկրում: Իսկ այս պահին ճամբարը փաստացի ղեկավարում է փոխտնօրենը` Մուրադ Մուրադյանը, որը Ժորա Մուրադյանի որդին է: Թե ովքեր են հայր եւ որդի Մուրադյանները ուշագրավ տեղեկություններ գտանք հենց համացանցից:

Պարզվում է`Ժորա Մուրադյանը Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի տնօրենն է եղել, որի անվան շուրջ սկանդալները պայթեցրեցին համացանցը դեռ 2004 թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

15-ամյա մի տղա, խելամտորեն ցանկանալով մնալ անանուն, այն ժամանակ պատմել էր Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցում իր գլխին եկածի մասին:

«Աստված չաներբռնեին փախչելուցՄուրադյանը մեզ հանվացնում էրջուրը լցնում էրվրաներս ու պլետով ծեծում։ Եթե փորձեինք փախչելմեր համար պիտի փոս փորեինք։ Ես միանգամ գիշերով փախաբռնեցինգիշերայինը պարկետը դրեց ձեռներիս վրա ու կանգնեցպարկետին։Փախչելուց մի քանի հոգու բռնել էինթքել ու շռել վրաները։ Ա՜խկուզեիտրաքացնեն էդ դպրոցը», – պատմել էր դպրոցի սանը:

Հիշեցնենք, որ թիվ 18 հատուկ դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսեւորած» (ձեւակերպումը գիտության եւ կրթության նախարարությանն էր) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ դպրոցներից մեկն էր, որն այսօր չի գործում: Այն նախատեսված էր վտանգավոր վարք ունեցող եւ փոքր գողություններ արած 7-12 տարեկան անչափահասների համար, որոնք մնում էին այնտեղ մինչեւ 8-րդ դասարանը: Այստեղ են ուղարկվում նաեւ որբ ու թափառաշրջիկ կամ մուրացկան երեխաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկություն ստանալով ամենօրյա բռնությունների մասին` «ԱրմենիաՆաուն» հարցազրույցներ է անցկացրել դպրոցի աշխատակիցների, նախկին ու ներկա աշակերտների հետ, ինչի արդյունքում էլ գրվել էր վերոնշյալ հոդվածը: Իսկ 15-ամյա տղայի պատմածը միակ վկայությունը չէ այդ դպրոցի դաժանությունների մասին։

«ԱրմենիաՆաուն» զրույց է ունեցել վեց պատանիների հետ, որոնք եւս սովորել են թիվ 18 դպրոցում 1997-2003 թվերին: Նրանք պատմում էին իրենց նկատմամբ կիրառվող դաժան մեթոդների մասին` ծեծ, երեխային պատժախուց գցել, ճաշից զրկել, գիշերն արթնացնել, ծնողների հետ հանդիպելն արգելել։ 23 տարի շարունակ դպրոցի տնօրենը եղել է Ժորա Մուրադյանը, որը նախկինում եղել է դատախազի օգնական: Ի դեպ, «ԱրմենիաՆաուն» այն ժամանակ զրուցել էր նաեւ Ժ. Մուրադյանի հետ, որը ժխտել էր բոլոր մեղադրանքները, ինչպես այսօր ժխտում են «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարում:

Ինչեւէ, շարունակելով անդրադառնալ «ԱրմենիաՆաույի» բացահայտումներին` մեջբերենք 2004 թվականին գրված հոդվածից հատվածներ:

12-ամյա Ստեփան Սաֆարյանը պատմել է, որ հենց առաջին դասերից մեկի ժամանակ դասատու Միքայելյանը «Ն» տառը լավ չգրելու համար խփել է իրեն եւ  քթից արյուն է եկել. «Թաշկինակովմաքրեցի։ Մուրադյանը կանչեց մոտըչափալախ տվեց։ Ասեցիմամայիս նամակ կգրեմորէստեղ ինձ ծեծում են։ Ասեցեթե իմանամտենց բան ես արելնամակը կճղեմքեզ էլ հետը»։

Այդպես երկու տարի նրանց մայրը տեղյակ չի եղել, թե ինչ պայմաններում են որդիները ապրում մի դպրոցում, որտեղ, ըստ եղբայրների, իրենք եւ մյուս աշակերտները պարբերաբար ենթարկվել են փորձությունների: Միայն մի անգամ Ստեփանը իր փոքր եղբորը գրած նամակում ակնարկել է, որ իրենք գտնվում են անցանկալի մի վայրում: Իսկ Ստեփան Սաֆարյանի եղբայրը` Արայիկը կաղում էր, իսկ ոտքերի կոճերն ուռած էին։ Նա էլ ասել է, որ մինչեւ հիմա ցավում են Մուրադ Մուրադյանի հասցրած վերքերը: Մուրադը, այո, ճիշտ գուշակեցիք, այսօր «Հասմիկ» մանկական ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանի որդին է` ճամբարի փոխտնօրենը:

«Կանգնած էինք շարքի մեջգալիս էր ու խփում քացովկոճերիս։ Ոտքերս ահավոր սկսել էին ցավել», -պատմել է Արայիկը եւ հիշել, որ մի անգամ բժշկին ասել է, նա էլ թե` սուտ ես ասում. «Ցավից ուշքս գնացգիտակցությունս կորցրիոչմի բան չէի հիշում։ Հետո շտապօգնություն կանչեցին»:

Ըստ տղաների աշակերտները պատիժ էին կրում ամենատարբեր պատճառներով` երբ քունները չէր տանում եւ խոսում էին անկողնում պառկած, դաս չսովորելու, գիրք ճղելու, ծխելու, այգուց միրգ քաղելու եւ այլ պատճառներով։

«Ես սոխով ճաշ չէի ուտումտալիս էի կողքինիս։ Պովրըգնում ասում էրՄուրադյանը գալիս էր ճաշը շփում էրէրեսիս։ Էդպես 3 անգամ շփել ա», –պատմում է Արայիկը։

Մի անգամ նրան հաջողվել է փախչել ու տուն հասնել այն բանից հետո, երբ Մուրադյանը հերթական անգամ նրան մերժել է մորը այցելել։ Երեխաների մայրը` Հռիփսիմեն, կրկին տղային հետ է բերել դպրոց, որտեղ պատմում է Արայիկը, որ Ժորա Մուրադյանը հանվացրել է նրան, վրան ջուր շփել ու «ղայիշով» դաժանորեն ծեծել: Երեխաներին կարգադրված էր դպրոցի կարգերի վերաբերյալ ոչինչ չասել ծնողներին։

«Ես չգիտեիինչ է կատարվում դպրոցում։ Երեխաները չէին պատմում։ Երբ Արայիկըփախավշատ էի ջղայնացել։ ՄինչեւՍտեփանի արյունոտ թաշկինակը չտեսա», – ասում է մայրը։

Դա Ստեփանի երկրորդ արյունոտ թաշկինակն էր։ Հերթական անգամ գիշերայինները գիշերը քնից արթնացնում են ամբողջ դպրոցը, որպեսզի պատժեն տղաներից մի քանիսին լույսերը մարելուց հետո խոսելու համար:

«Շարք կանգնացրին ու սկսեցին չռփել։ Ես շարքի մեջկանգնած քնեցի ու բերնի վրա ընկա։ Առավոտ քիթս ուռելէրբայց արյուն չեկավ։ Բժիշկը նայեցասեցջարդվել աբայց բան չկագնա դասի։Հայոց լեզվի դասն էրլավ չէիսովորելդասատունԽաչատրյանըչռփեցքթիցսարյունը թափվեցամբողջ շորերս արյուն եղավթաշկինակը դրել էիչէր կտրվում», – հիշում էր Ստեփանը:

Այդ արյունոտ թաշկինակը Ստեփանը երկար ժամանակ պահել էր գրպանում եւ երբ մոր հետ հանդիպում է, տալիս է նրան որպես իր տանջանքների լուռ վկայություն, քանի որ բառերով վախենում էր պատմել։

Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել` Հռիփսիմեն երկու որդիներին վերցնում է դպրոցից ու դիմում գրում գիտության եւ կրթության նախարարություն` նրանց տեղափոխելու համար։ Ինչպես պնդում են Սաֆարյանները, հետագայում Մուրադյանն ու պահակներից մեկը փորձել են հետ բերել եղբայրներին, սակայն ապարդյուն:

«Տղենպահակը գալիս էինոր տանեն էրեխեքինվիրավորում էինհայհոյում էին» – պատմում է տատը` Մարիան եւ նշում. «Ասում էին` սենց տան մեջ էրեխա կապրի՞ (Սաֆարյանները 7 հոգով ապրում են փոքրիկ վագոնի մեջ), ես էլ ասում էի` ձեզ ո՞նց էրեխա տամ, տարաք ինվալիդ սարքիք»։

Կուդաշին եղբայրների հուշերում էլ Նուբարաշենի հատուկ դպրոցը մնացել է առաջին հերթին պարբերական ծեծերով: 2002 թվի սեպտեմբերին երկու եղբայրներն իմանում են մի ծանոթից, որ իրենց հայրը երկու տարի է, ինչ մահացել է: Տղաներն ասում են, որ տնօրենը գիտեր իրենց հոր մահվան մասին, բայց իրենց ոչինչ չէր ասել: Հոր մահից վշտացած, ինչպես նաեւ կանոնավոր ծեծից պրծնելու նպատակով գիշերը երրորդ հարկի ննջասենյակից եղբայրները ցատկում են եղեւնու վրա: Ընկնելով գետնին` Ռոմանը վնասում է երիկամները:

Ըստ Կուդաշին եղբայրների, Մուրադյանը ծեծելով ստիպում էր երեխաներին, որ միմյանց մատնեն:

«Շատ էր սիրում սրաննրան հարցաքննել։ Մուրադյանըխիղճ չուներբռնում էնքան էր ծեծումմինչև մարդ իրավրա վեկալեր», – ասել է Վասիլի Կուդաշին։

Պատմությունները շատ են եւ մեկը մյուսից ավելի սարսափելի, եւս մեկ անգամ ընդգծենք, որ Ժորա Մուրադյանը, ում մասին բազմաթիվ են երեխաների վկայությունները, 1980 թվից Նուբարաշենի դպրոցի եւ 1968 թվից Հանքավանի մանկապատանեկան «Հասմիկ» ճամբարի (նախկինում` պիոներական) տնօրենն է։ Ի դեպ, նույն այդ հոդվածում Ժ. Մուրադյանը պատմել է, որ դպրոցի բաղնիքը վերանորոգել է Հայավետարանչական եկեղեցին։ Հասարակական կազմակերպությունները կարող են միայն բարեգործական օգնություն ցույց տալ, այլ տիպի օգնությունները` հոգեբանական, մանկավարժական, սոցիալական, Մուրադյանը մերժել է։ Ժ. Մուրադյանն անդրադառնալով ծեծին էլ ասել է, թե ինքն իրեն համարում է դաստիարակության կոշտ մեթոդների կողմնակից եւ պնդել էր, որ պետք է լինել երեխայի նկատմամբ պահանջկոտ, խիստ, միեւնույն ժամանակ ուշադիր ու հոգատար։

Առավել մանրամասն ՝  այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով