Daily Archives: 14.08.2018

Համասեռամոլները ներխուժել են ոստիկանության կենտրոնի բաժին,եկու ոստիկան ստացել են մարմնական վնասվածքներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ… Կարդալ ավելին »

Ով՞է իրավունք տվել մի խումբ մարդկանց ժողովրդի անունից որոշել

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՝ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.՝ Ով՞է իրավունք տվել մի խումբ մարդկանց ժողովրդի անունից որոշել ժողովուրդը ուզում է լսել Քոչարյանին, թե ոչ։ Օրինակ ես և շատ շատերը ուզում ենք լսել Քոչարյանի պարզաբանումները և նրա պատասխանները։ Ովքեր՞ են համակարծիք ինձ հետ

Ակյլակարծությունն ու քաղաքական մրցակցությունը ոչնչացնելու համար Նիկոլենք տապալում են երկրորդ նախագահի ասուլիսը

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.՝ Տեսակետը, թե մեր ժողովրդի մի մասը էֆորիայի մեջ է կամ զոմբիացած սատարում է Նիկոլին չնկատելով նրա սխալներն ու արդարացնելով դրանք՝ իհարկե իրավունք ունի գոյության, բայց պետք է փաստենք, որ Նիկոլին ամենասկզբունքային պաշտպանողները հիմնականում նրանք են , ովքեր առարկայական շահ ունեն այս իշխանությունից․ ոմանք պաշտոններ են ստացել ամենատարբեր ռանգի,… Կարդալ ավելին »

Slaq.am.Ահա՝ թե ովքեր են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. անուններ

1 Ամիգո Ղուկասյան – Նիկոլ Փաշինյանի օգնական/վարորդ, «Քայլ արա» շարժման անդամ 2Արմեն Մկրտչյան-Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո դարձել է ոստիկանապետի խորհրդական, , «Քայլ արա» շարժման անդամ 3 Վահան Կոստանյան- Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար (ձևականորեն ազատվեց աշխատանքից բանակից ազատման տարկետում ստանալու համար),«Քայլ արա» շարժման անդամ 4 Դավիթ Պետրոսյան-Տարկետման իրավունքի դեմ պայքարի ղեկավար, աշխատում է Սորոսի հիմնադրամից… Կարդալ ավելին »

Ռազմական ոստիկանությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում զորամասերում

Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը  եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում  ու տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են օրենքներին, իրենց իրավունքներին ու պարտականություններին:

Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ

2018թ. օգոստոսի 14-ից 16-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ – վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:  

Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը

Օգոստոսի 14-ից 17-ը ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի` Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը:  

Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա: Այս մասին Tert.am-ին հայտնեց 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Նախքան Քոչարյանի ժամանումը մի… Կարդալ ավելին »

Հարուցվել է քր. գործ մարզպետի հաղորդման հիման վրա

Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու… Կարդալ ավելին »