Daily Archives: 09.08.2018

Փոխվարչապետը՝ ԼԳԲՏ անձանց բռնության մասին. «Ես, օրինակ, չէի ուզենա առանձնացնել որեւէ մի խումբ

«Առավոտը» գրում է. Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խուսափեց «Առավոտի» հարցին կոնկրետ եւ հստակ պատասխան տալ: «Առավոտը» պարոն Ավինյանից հետաքրքրվել էր՝ օրերս Շուռնուխում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու մասին: Ընդ որում, սա միակ դեպքը չէ: Մասնավորապես մենք հարց էինք ուղղել՝ արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի իշխանությունը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության եւ իրավահավասարության… Կարդալ ավելին »

«Զոմբիները ինձ մեղադրանք են հնչեցնում, թե բա դու Նիկոլին չես սիրում, բայց միծինգի ես գնացել իրա համար, Դուխով կեպկա հագել, էդ ոնցա՞

«Զոմբիները ինձ մեղադրանք են հնչեցնում, թե բա դու Նիկոլին չես սիրում, բայց միծինգի ես գնացել իրա համար, Դուխով կեպկա հագել, էդ ոնցա՞։   Պատասխանում եմ, նախ ես Նիկոլին, իրոք, չեմ սիրում, ես իմ կնոջն եմ սիրում։ Կինս Նիկոլից սիրունա։ Երկրորդը, որևէ քաղաքական գործչին սիրել-չսիրելը իմ համար ընդհանրապես հասկանալի երևույթ չի։ Քաղաքական գործիչը իմ համար ինստրումենտա։… Կարդալ ավելին »

«Ազատություն նախագահին». Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա, որի վրա գրված է. «Ազատություն նախագահին»՝ հետևյալ հեշթեգերով՝  #noVendetta #freePresident»: 168.am

Հովհաննես Շահինյանը ընդգրկված չէ մեր ընտրացուցակներում, և այն չի գլխավորելու

Վերջին օրերի ընթացքում տարբեր լրագրողներ հետաքրքրվել են, թե արդյո՞ք Երևանի ավագանու ընտրություններին Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը: Որպես կուսակցության աշխատակզմի ղեկավար հայտարարում եմ, որ շրջանառվող այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հովհաննես Շահինյանը չի գլխավորելու Ռեֆորմիստների ցուցակը, ավելին՝ նա ընդհանրապես ընդգրկված չէ մեր ցուցակում: Իսկ թե ով է գլխավորելու՝… Կարդալ ավելին »

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ունի նոր ղեկավար

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Սարհատ Պետրոսյանի նշանակման հարցը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սարհատ Պետրոսյանին նշանակել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- ասված էր նախագծում։

Ապրիլյան պատերազմում զոհված Հերոսների ընտանիքները փոխհատուցում կստանան

Այսուհետ փոխհատուցում է տրվելու նաև 2015 թվականից հետո ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդպիսի որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Մասնավորապես, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներով փոխհատուցում է տրվելու նաև 2015թ-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները և վիրավորները ևս կստանան օրենքով սահմանված փոխհատուցում:

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման մկիջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Մինչ այդ նշենք, որ երաշխավորություն էր ներկայացվել ՀՀ ԱԺ 45 պատգամավորների կողմից, սակայն դատախազությունը մերժեց միջնորդությունը: Խնդրանք նամակ է առկա նաև Արցախի ԱԺ պատգամավորների կողմից: Armlur.am

Մերի Մարգարյանի գործով մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր ջերմության, մարմնի թուլության, ձախ գոտկային շրջանի ցավեր ախտորոշումով հոսպիտալացրել… Կարդալ ավելին »