Այսուհետ փոխհատուցում է տրվելու նաև 2015 թվականից հետո ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Այդպիսի որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Մասնավորապես, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներով փոխհատուցում է տրվելու նաև 2015թ-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները և վիրավորները ևս կստանան օրենքով սահմանված փոխհատուցում: