Ստամբուլի հայաշատ թաղամասում ադրբեջանցի մաֆիոզ է կալանավորվել

Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի հյուրանոցներից մեկում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Էնվեր Սադըքովը։ Աղբյուրի  տեղեկություններով՝ նա հանցավոր խմբավորման պարագլուխ է։

Նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Ընդ որում Սադըքովն Ադրբեջանի կողմից ընգրկված էր «ամենավտանգավոր հանցագործների» ցուցակում։

Նրան բերման են ենթարկել Ստամբուլի ոստիկանության կազմակերված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի է դարձել, որ Սադըքովը 2017թ. դեկտեմբերին Թուրքիայում ձերբակալվել էր, սակայն բանտ տեղափոխվելու պահին դիմել էր փախուստի։ Ստամբուլի ոստիկանությունը նրան փնտրել է շուրջ 8 ամիս։

Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները նրան մեղադրում են  բազմաթիվ հանցանքներ գործելու մեջ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Haberler

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով