Միջերկրական ծովում իր նավախումբը հզորացնելու նպատակով և անհիմն պատրվակներով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի հավանական հարձակման սեմին, Ռուսաստանը Միջերկրական ծով է գործուղել իր երկու ռազմանավերը:
ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Հիշյալ երկու ռազմանավերը Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստից մեկնել են Միջերկրական ծով:
Հիշյալ նավերն առաջիկա ժամերին համալրելու են Միջերկրականում տեղակայված ռուսական նավախումբը:
Ռուս պաշտոնատարներ շաբաթ օրն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հրաժարեցրին Սիրիայի Իդլիբում քիմիական զենքերի օգտագործման մեղադրանքով Սիրիայի դեմ հավանական հարձակման գաղափարից:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը հինգշաբթի օրը Ժնևում իր ռուս պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ունի տեղեկություններ, որոնք ապացուցում են Իդլիբն ազատագրելու նպատակով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի օգտագործման հնարավորությունը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը նույն պատրվակով ռազմական հարձակմամբ սպառնաց Սիրիան:
Parstoday