Գերմանիայի կանցլերը Հարավային Կովկաս կատարած շրջայցի վերջին փուլում մեկնել է Ադրբեջան և Բաքվում ներկայացրեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Բեռլինի միջնորդության առաջարկը:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գերմանիան մտադիր է օժանդակել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԼՂ-ի հակամարտությունը տարածաշրջանի համար բարդություն է համարվում:
Գերմանիայի կանցլերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում միջնորդության առաջարկը ներկայացրել էր նաև Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններում:
Գերմանիան Մինսկի խմբի անդամ է: Խումբը ձևավորվել է տարիներ առաջ, սակայն մինչ օրս չի կարողացել կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը:
ԻՍՆԱ-ն հղում կատարելով «Ֆրանս Պրես»-ին նաև հաղորդել է, որ Գերմանիայի կանցլերը հարավկովկասյան շրջայցի երկրորդ փուլում Երևանում ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել էր ԼՂ հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:
Parstoday