Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «Հասմիկ» մանկական ճամբարում արված լուսանկարներին, որոնք քննարկումների ու քննադատությունների առիթ են դարձել:
Նա մասնավորապես նշել է.
«Ինձ նախնական ասել են, որ ուհա-ի ներկայացում է եղել, բայց հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել: Որ գնամ նախարարություն, ում հանձնարարել էի, կխոսեմ, պարզելու՝ արդյունքները: Նախնական գնահատականով՝ դա եղել է բեմականացված»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ lրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր երեխաների լուսանկարներն ու կատարել հետևյալ գրառումը.
«Սա Հանքավանի «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարն է։ Ամբողջ պատկերը սկսած ճամբարի դիմային պատին փակցված պաստառից «մենք ենք տերը մեր երկրի», վերջացրած կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով ու «ուհա» վանկարկմամբ մեր իրականության արտացոլումն է։ Գիտե՞ն արդյոք ծնողները, որ այսպիսի «բարոյական» կերպարներ են դաստիարակում իրենց երեխաներին։
Չգիտեմ դուք ոնց, բայց նման երևույթը նույնիսկ կատակով արված երեխաների ուղեղում բացասական է մխրճվելու։ Ամենաթողության դեմ ելած պայքարող մարդիկ հազիվ թե համասեռամոլության քարոզն են երազել մատաղ սերնդին»։
asekose.am