Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է

Գեներալ Մանվել Գրիգորյանը մի քանի օր է՝ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: ԲԿ-ից հայտնել են, որ Գրիգորյանը Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով