Փաստաբանների պալատն առաջարկում է հայհոյողներին քրեական պատասխանատվության ենթարկել

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը: Իսկ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է հավանություն տալ այդ նախագծերին ու դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին:

Այսպես, ՓՊ-ն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով:

ՓՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով այլ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող հայհոյանքների կատարման դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների ներդրման անհրաժեշտությամբ:

Ըստ աղբյուրի, իրավական պետության անքակտելի հատկանիշներից մեկը հանդիսացող արտահայտման ազատությունը պետք է իրացվի այնպես և այնպիսի սահմաններում, որպեսզի չխախտվեն այլոց իրավունքները և, մասնավորապես, պատվի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքը, այլապես առկա կլինի արտահայտման ազատության չարաշահում:

«Խոսքի և արտահայտման ազատության չարաշահման հանրային վտանգավորություն ներկայացնող դրսևորում է հայհոյանքը, որը կատարվում է հասարակության հայտնի և միջանձնային հարաբերություններով շրջանառվող ոչ ցենզուրային անպարկեշտ բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք կարող են ունենալ ինչպես խոսքային, այնպես էլ պատկերային, ձայնային և այլ դրսևորումներ: Սույն արարքի իրավական կազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ է հայհոյանքի հրապարակային բնույթն՝ առնվազն որևէ երրորդ անձի համար հայհոյանքի կատարման փաստի մասին տեղեկատվության հասանելիությունը: Սույն հանգամանքն ազդեցություն է ունենում նաև արարքի սուբյեկտիվ կողմի՝ մեղքի բնույթի և աստիճանի վրա. հրապարակային հայհոյանքը հիմնականում կատարվում է չարամտորեն՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու և այդ փաստն այլ անձանց հասանելի դարձնելու ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

 

Հայհոյանքի բովանդակությունը և դրա հրապարակային բնույթը կրկնակի վնաս են պատճառում վերջինիս հասցեատիրոջ պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև գործարար համբավին: Ավելին` հայհոյանքն իր մեջ կարող է պարունակել դրա «զոհի» նկատմամբ շանտաժի և այլ հակաիրավական գործողությունների տարրեր: Արդյունքում իրավախախտի կողմից խոսքի ազատության իրացման չարաշահման հետևանքով այլ անձ ենթարկվում է բարոյական և հոգեբանական նսեմացման, որը կարող է ամենատարբեր անբարենպաստ հետևանքներ առաջացնել հայհոյանքի զոհի համար՝ ընդհուպ մինչև հոգեբանական խնդիրներ և ինքնավնասման դեպքեր:

 

Միաժամանակ հաշվի առնելով նկարագրված արարքի խիստ անձնական բնույթը փաստաբանների պալատը գտնում է, որ պետք է լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, նախատեսելով, որ հայհոյանքի փաստով քրեական հետապնդումը իրականացվում է մասնավոր կարգով», -նշվում է ՓՊ առաջարկության հիմնավորման մեջ։

 

1in.am

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով