Ռոբերտ Քոչարյանին կալանավորման որոշում կայացրած դատավորը զանգեր է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է հուլիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ կալանավորվեց ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երկրորդ նախագահին կալանավորման որոշում կայացնելու գործընթացի, դատական համակարգի ներսում քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Այն, որ Վաչե Մարգարյանին է բաժին հասել վերոնշյալ միջնորդության հարցը քննելու որոշումը, դատական համակարգում անհագստություն է առաջացրել: Մեզ հասած լուրերի համաձայն, դատական համակարգի կարկառուն ներկայացուցիչները նշել են, որ Վաչե Մարգարյանը նորանշանակ դատավոր է եւ չեն ցանկանա, որ այս իրավիճակը որեւէ կերպ անդրադառնա նրա

հետագա գործունեության վրա: Ուստի, մեզ հասած լուրերի համաձայն, դատական համակագի մի շարք ներկայացուցիչներ, հաշվի առնելով, որ այս միջնորդությունը դատական համակարգի համար բացառիկ երեւույթ է, ասել է, թե ամեն անգամ չէ, որ նախագահի կալանավորման հարց են քննարկում, կապ են հաստատել Վաչե Մարգարյանի հետ, առաջարկել են իրենց մասնագիտական

օգնությունը: Մինջնորդության քննարկումից հետո դատավոր Մարգարյանը երկար ժամանակ գտնվեց խորհրդակցական սենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Մարգարյանին խորհրդակցական սենյակում երկար է պահել մեկ հարց, որի վրա էլ նա երկար մտածել է:

Ամբողջական հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով