Նախ հոդվածագրին տեղեկացնենք, որ եթե մասնավոր կազմակերպությունն իր դիրքով գտնվում է անձնագրային ծառայության հարևանությամբ, դա չի նշանակում, որ այն պատկանում է պետական հիմնարկին

www.hraparak.am կայքում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի «ոստիկանության բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացիներին»: Հոդվածում նշված վիճակագրության համաձայն ամենաթանկը Անձնագրային և վիզաների վարչության հարևանությամբ գործող կետում է, որտեղ մեկ էջի համար պահանջում են 100 դրամ:

Նախ հոդվածագրին տեղեկացնենք, որ եթե մասնավոր կազմակերպությունն իր դիրքով գտնվում է անձնագրային ծառայության հարևանությամբ, դա չի նշանակում, որ այն պատկանում է պետական հիմնարկին: Նման հետաքննություն անցկացնելուց կարելի էր առավել խորությամբ կատարել այն, որի արդյունքում պարզ կլիներ, որ խնդիրն անմիջապես ոստիկանության պետի մտահոգության դաշտում է:

Դեռևս մեկ ամիս առաջ նրա հանձնարարությամբ անձնագրային և վիզաների վարչության շենքում՝ անձնագրային, քաղաքացիության և վիզաների բաժիններում տեղեդրվել են պատճենահանման սարքեր, որպեսզի այն դեպքերում, երբ քաղաքացին իր հետ չի ունենա պահանջվող փաստաթղթերի պատճենները, գործողությունը կատարվի տեղում, աշխատակցի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս բոլոր ծառայություններում պատճենահանման հարցը նույնպես մտահոգության կենտրոնում է: Բիոմետրիկ համակարգի նոր մրցույթի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել են դրույթներ, համաձայն որի փաստաթղթերի պատճեններ չեն պահանջվի. ինֆորմացիան սկանավորման եղանակով կպահպանվի բազայում, ընդ որում բոլոր անձնագրային ծառայություններում աշխատակիցների համար հասանելիության հնարավորությամբ:

Ինչ վերաբերում է Նոր Նորքի անձնագրային ծառայության ղեկավար Աննա Պողոսյանի տվյալները հրապարակելուն, կայքի հետաքննությունն այդ մասով նույպես վրիպել է, այսօր ոչ մի քաղաքացի նրան չէր կարող հանդիպել իր աշխատասենյակում, քանի որ հուլիսի 24-ից գտնվում է արձակուրդում:

Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով