Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Դեն Բիլզերիանի Արցախ կատարած այցի համար

Այս մասին գրում է ադրբեջանական trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը:

Նման հայտարարության համար, ըստ ադրբեջանական դատախազության, հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հայկական արմատներով «Պոկերի արքան» «ապօրինի այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Այս հայտարարությունը արվել է հինգշաբթի օրը:

  Հիշեցնենք, «ՀԱՅ ՁԱՅՆ» լրատվականի հետ զրույցում, մեկնաբանելով Բիլզերյանի արցախյան այցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ լավ ծանոթ լինելով ադրբեջանական գործելոճին, կանխատեսել էր. «Չեմ բացառում, որ մեր հայրենակիցը հայտնվի ադրբեջանական սև ցուցակում»:

  Այս դեպքում, սակայն, Ադրբեջանի դատախազության հայտարարությունը փաստում է, որ մեր՝ ոչ բարեկամ հարևանն այլևս միայն սև ցուցակներով չի բավարարվելու.

Ի դեպ, Դավիթ Բաբայանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցում նաև ասել էր. «Այս պահին՝ Դեն Բիզերյանից բացի Արցախում են նաև հայտնի կինոդերասաններ, ովքեր ֆիլմ են նկարահանում մեզ մոտ: Այս ամենը, իհարկե, Ադրբեջանի վրա շատ վատ ազդեցություն է թողնում, ուղղակի մաղձով են լցվում, քանի որ չեն կարողանում որևէ ձևով խոչընդոտել Արցախի ճանաչման գործընթացին»:

Քաղաքական վերլուծաբան Կարեն Վերանյանն էլ այս հարցի առնչությամբ հետևյալ կարծիքն է հայտնում. «Հաշվի առնելով Բիլզերյանի մտերիմ հարաբերությունները Թրամփի հետ` հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի հայկական կողմը իր լոբբիստական ռեսուրսներով Ադրբեջանի այս քայլը դարձնի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով