Չունենալով քաղաքական տանիք՝ խիզախորեն մասնակցելու եմ ընտրություններին. Արտակ Ավետյան

Սեպտեմբերի 23-ն տեղի կունենա Երևանի ավագանու ընտրությունները. 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը ներկայացնում է հարցազրույցների շարք, ընտրություններին

մասնակից կուսակցությունների անդամների, քաղաքապետի թեկնածուների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր զրուցակիցն է  Երևանի ավագանու «Ռեֆորմիսներ» կուսակցության Երևանիքաղաքապետի թեկնածու, ռեժիսոր ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆԸ:

-Դուք նոր մարդ եք քաղաքականության մեջ, ի՞նչ եք կարծում, այդ հանգամանքը կօգնի, թե՞ կխանգարի ձեզ:

-Այո, ես նոր մարդ եմ քաղաքականության մեջ, հրավեր եմ ստացել «Ռեֆորմիստներ» կուսակցությունից՝ իմ թեկնածությունը առաջադրել ավագանու ընտրություններին, որպես քաղաքապետ: Բայց ես անկուսակցական եմ: Կարծում եմ, որ իմ ոչ քաղաքական անցյալը միանշանակորեն դրական դեր կունենա, բայց դա հարցի մի կողմն է: Ես իմ ամբողջ կյանքում զբաղվել եմ արվեստով, կոորդինացրել եմ տարբեր մշակութային նախագծեր, որոնք միայն ծառայեցրել եմ իմ երկրին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ չե՞ք կարծում, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի ապաքաղաքականացված:

-Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ: Քաղաքապետը պետք է լինի տնտեսվար, այսինքն, այդ պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է զբաղվի քաղաքի տնտեսությամբ:

-Կա այսպիսի կարծիք, թե երևանցիներն իրենց ձայնը կտան ՔՊ թեկնածու Հայկ Մարությանին, որովհետև վստահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարող են նախընտրել նաև ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, որովհետև նրան աջակցում է հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ եք կարծում, պարտադիր է՞ քաղաքական թիկունք ունենալ՝ ընտրություններում հաղթելու համար:

– Կարծում եմ՝ ոչ: Իսկ թե ո՞վ կընտրվի՝  դա կերևա սեպտեմբերի 23-ին, երբ ամեն քաղաքացի իր կարծիքը կարտահայտի քվեարկության միջոցով:

-Այս ընտրություններում սպասվում է մեծ մրցակցությունը, կարծում եք, ձեր թեկնածությունը ներկայացրած «Ռեֆորմիսներ» կուսակցությունը, որպես երիտասարդ քաղաքական ուժ, կդիմանա՞ այդ մրցակցությանը:

  – Իհարկե՝ կդիմանանք: Եթե մենք վատատես լինենք՝ այս գործի մեջ չեինք մտնի: Այս գործում միայն լավատես ենք, լցված ենք դրական էմոցիաներով և ակնկալում ենք միայն հաղթանակ:

– Մեր մայրաքաղաքում առկա ո՞ր խնդիրներ են, որ, ըստ ձեզ, առաջնային լուծում են պահանջում, ու ըստ այդմ, ի՞նչն եք կարևորել որպես նախընտրական կարգախոս:

-Մեր կարգախոսն է ՝ «կանաչ Երևան»: Թե ո՞ր խնդիրներն ենք մեր ծրագրերում առաջ քաշել ՝ դրան կծանոթանաք սեպտերմբերի 10-ին, երբ պաշտոնապես կներկայացնենք այդ ծրագիրը:

– Երևանի բնակիչները բազմիցս լսել են վերամբարձ խոստումներ, տեսել են փայլուն մշակված ծրագրեր, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել: Հիմա, մեր հայրենակիցները ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն, թե ո՞ր կուսակցությունը, վերջապես, կձերբազատվի սին խոստումներ տալու գործելաոճից և, իրոք գործ կանի:

– Այդ հարցին դժվար է պատասխանել, որովհետև դա ցույց կտա ժամանակը: Այս պարագայում դժվարանում եմ որևէ կոնկրետ բան ասել: Ես իմ փոխարեն կպատասխանեմ, քանի որ վստահ եմ՝ պարզ ճակատով կարող եմ նայել բոլոր երևանցիների աչքերին, որովհետև բոլոր խոստումներս կետ առ կետ ի կատար կածեմ:

– Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ ունենալ ազատ, արդար ու անկաշառք ընտրություններ:

– Մեր երկրում բան է փոխվել, և ես շատ ուրախ եմ դրա համար: Ես արվեստագետի ընտանիքից եմ, չունենալով քաղաքական տանիք, խիզախորեն մասնակցում եմ ընտրություններին, ներկայանում եմ իմ Երևանին և ակնկալում եմ միայն հաղթանակ: Եթե այս ընտրությունները լինեին մեկ տարի առաջ, և ես ստանայի ընտրություններին մասնակցելու առաջարկ, բնականաբար, չէի համաձայնվի մասնակցել: Բոլորս գիտենք այն ժամանակվա համակարգը: Չէի մասնակցի, որովհետև այդ պայմաններում շանսեր չէի ունենա: Կարծում եմ, այս անգամ ընտրությունները կանցնեն լեգիտիմ և առանց ընտրակաշառքի:

– Կարծիք կա, որ «Ռեֆորմիստներ» կուսակցությունն աջակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հաշվի առնելով երկրում տիրող ներքաղաքական տրամադրությունները՝ այս հանգամանքը կխանգարի՞, թե՞ կօգնի ձեզ այս ընտրություններում:

-Ճիշտն ասած, չգիտեմ, թե այդ կարծիքներն ի՞նչ հիմք ունեն: Մենք անկախ քաղաքական ուժ ենք և ներկայացնում ենք միայն մեր ծրագրերը: Եվ ոչ մի ուրիշ հոսանքների մեջ չկանք:

-Եվ վերջին հարցը. ինչո՞ւ պետք է երևանցին ընտրի ձեզ, բնակչության ո՞ր հատվածը կարող է լինել ձեր ընտրողը:

-Չեմ ուզում Երևանի բնակիչների բաժանել հատվածների: Ինձ համար բոլորը հավասար են, բոլորն էլ կարող են իմ առաջարկների մեջ հետաքրքիր բան գտնել: Դրա համար դժվարանում եմ թիրախային խմբեր առանձնացնել: Ես պարզ ճակատով ներկայանալու եմ իմ երևանցիների առաջ:

 

 

Haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով