ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային պայմաններին և կենտրոնի գործունեությանը:
Նմանատիպ նորություններ:
ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձ...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շու...
Երևան քաղաքի 2023թ. բյուջեի ծախսերի վերլուծությունը փաստում է մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով առկա ...