Analitik.am-ը կոտրել են. Հասունության կոչ եմ անում

Այս գործելաոճն արդեն անընդունելի և անհանդուրժելի է դառնում: Եթե նախկին իշխանությունների օրոք քննադատական հոդվածների դեպքում ԶԼՄ-ին ճնշում էին՝ կայք կոտրում, սպառնում, նույնիսկ ապօրինի կալանքի տակ պահում, և դա սպասելի էր, քանի որ ռեժիմ էր՝ ինչպես բնորոշում էին այն ժամանակ ընդդիմություն, հիմա իշխանություն դարձածները, ապա հիմա նման գործելաոճն անընդունելի է:

Կոչ եմ անում կառավարության անդամներին, մերձիշխանական շրջանակներում ներգրավված անձանց և անօրինական գործողություններ կատարելու հակում ունեցող մարդկանց դադարեցնել նման ոչ ադեկվատ, անօրինական գործողությունները: 


Analitik.am-ը կոտրելով հաստատ ինձ չեք վախեցնի, ոչ էլ որևէ կերպ կարող եք խոչընդոտել մեր աշխատանքին, ասեմ ավելին՝ ինձ վախեցնելու ընդհանրապես տարբերակ չունեք՝ կամ պատրաստ եղեք լսել առողջ քննադատություններ, կամ հրաժարական տվեք, իսկ այս կերպ՝ կայք կոտրելով և էժանագին այլ հնարքներով լռեցնել փորձելու ձեր քայլերն էլ ավելի ողբալի հետևանքներ են ունենալու հենց ձեզ համար: Հասունացեք, ի վերջո, և գիտակցեք թե ձեր պարտականությունները, թե պատասխանատվության ա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անի Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով