Սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները

Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները:

Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շեշտադրումները դրվեն ծրագրերի բովանդակության վրա և կարևորել բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով