Daily Archives: 12.07.2018

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի ՀՀկ-ի համար. Թոմաս Շրապելի

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում: Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

Հարգարժան վարչապետ Միշել, Հարգարժան նախագահ Գանի, Հարգարժան գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է: Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց և պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Ռայմոնդս Վեյոնիսի հետ քննարկել է հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական իրադարձությունները կնպաստեն… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս… Կարդալ ավելին »

Գարիկ Մաշկարյանի «Գոգ և Մագոգ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան»-ի հայկական համայնապատկերում

«Ոսկե ծիրան» հոբելյանական 15-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում ներառված «Գոգ և Մագոգ» կարճամետրաժ ֆիլմի հերոսը հայտնվում է ճանապարհի եզրին գտնվող ռեստորանում և պահանջում, որ իրեն սպասարկեն: Ռեստորանի տերը բացատրում է, որ ուշ ժամ է, և աշխատողներն արդեն գնացել են: Բայց անծանոթը համառորեն իրենն է պնդում: Ամեն բան փոխվում է, երբ անծանոթի ձեռքում հայտնվում է… Կարդալ ավելին »

«Քայլ արա, մերժիր Իլհամին». նոր իրավիճակ Ադրբեջանում

Վերջին ժամանակներն Ադրբեջանում տարօրինակ իրադարձություններ են կատարվում` հոսանքազրկումներ, քաղաքական մահափորձեր, տեխնոլոգիական աղետներ, զինավարժություններ, որոնց արդյունքների մասին գնահատականները շատ զուսպ են: Ադրբեջանական մամուլում սկսել են ի հայտ գալ վերլուծություններ, որտեղ խորը մտահոգություններ են հայտնվում երկրի ապագայի հանդեպ: Հայաստանում, իսկ ժամանակին նաև Վրաստանում, տեղի ունեցած հեղափոխություններն ու դրանց հաջորդած փոխակերպումներն իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև Ադրբեջանի… Կարդալ ավելին »

Ի՞նչ է հայտարարագրել նորանշանակ պետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում նշանակված Արմեն Ղազարյանին է պատկանում «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենա, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում: Բացի դրանից, Ղազարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել… Կարդալ ավելին »

Հուլիսի 16-ին երևանը կընտրի նոր քաղաքապետ

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Նիստին ներկա էր ավագանու 46 անդամ, որոշմանը կողմ քվեարկեց 34-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ մեկ. որոշումն ընդունվեց: «Ելք» խմբակցության առաջարկի ժամանակ արդեն, նիստին ներկա էր ավագանու 49 անդամ: «Ելք»-ն առաջարկում էր ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին: Նրանց առաջարկին կողմ քվեարկեց 15, դեմ 34,… Կարդալ ավելին »

«Նախկինում էլ խարիզմատիկ բոլոր եկեղեցիները, որոնց մեջ է նաև «Կյանքի խոսքը», ակտիվ ներքաշված են եղել քաղաքական և քաղաքացիական դրսևորումների մեջ». Ալեքսանդր Ամարյան

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած խումբն օգտագործելով ժողովրդի դժգոհությունը՝ փորձում է «խաղեր տալ»։ Ըստ Ամարյանի՝ դա հակաքրիստոնեական գործունեություն է. «Ես չեմ ասում՝ Վեհափառը ճիշտ է, թե սխալ, ես գնահատական չեմ տալիս, ես գնահատական տալիս եմ իրենց գործողություններին, և դրա նպատակը եկեղեցու քայքայումն… Կարդալ ավելին »