Հուլիսի 16-ին երևանը կընտրի նոր քաղաքապետ

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Նիստին ներկա էր ավագանու 46 անդամ, որոշմանը կողմ քվեարկեց 34-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ մեկ. որոշումն ընդունվեց:

«Ելք» խմբակցության առաջարկի ժամանակ արդեն, նիստին ներկա էր ավագանու 49 անդամ: «Ելք»-ն առաջարկում էր ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին: Նրանց առաջարկին կողմ քվեարկեց 15, դեմ 34, ձեռնպահ մեկ. որոշումը մերժվեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով