Daily Archives: 12.07.2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների… Կարդալ ավելին »

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Բելգիայում հանցավոր խմբավորմանը մասնակցելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելու մեղադրանքով հետախուզվողին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, Կիևյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1983 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից Ինտերպոլի «diffsion» տեսքով միջազգային մակարդակով Բելգիայի օրենքի 2bis հոդվածի 1-ին մասի, 3բ, 4բ, 4-րդ և… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին… Կարդալ ավելին »

«Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա». Ֆեդերիկա Մոգերինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության… Կարդալ ավելին »