Daily Archives: 03.07.2018

Շնողի բնակիչները պահանջում են Թեղուտի ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում

Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի բնակիչները պահանջում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում: Նրանք իրենց պահանջը բարձրաձայնեցին Երևանում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կազմակերպած «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ 2018թ-ի ձմռանը «Թեղուտ ՓԲԸ-ն դադարեցրեց հանքի շահագործումը և 1190 աշխատակցից 1032-ի հետ լուծարեց աշխատանքային պայմանագրերը: Ընկերությունն արդեն խոստովանել է, որ… Կարդալ ավելին »

Հունիսի երկրաշարժերը Նահատակի և Թեղուտի պոչամբարների կայունության վրա ազդեցություն չեն թողել. ԱԻՆ

2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Լոռու մարզում տեղի ունեցած երկրաշարժերը Նահատակի և Թեղուտի պոչամբարների վրա ազդեցություն չեն թողել: Պոչամբարների տարածքների սեյսմիկ վտանգը հիմնականում պայմանավորված է 5.0 մագնիտուդից բարձր, մինչև 15 կմ հեռավորությամբ երկրաշարժերով, իսկ հունիսին տեղի ունեցած երկրաշարժերը 5.0 մագնիտուտից ցածր էին: Այս մասին ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի`… Կարդալ ավելին »

«Գազպրոմ Արմենիա»-ն հիշեցնում է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ անվտանգության պահանջները պահպանելու մասին

Հայաստանի Հանրապետությունում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացվում են տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում: Այս մասին տեղեկացրին ընկերությունից: Այնուամենայնիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության… Կարդալ ավելին »

Ժամը 17-ի դրությամբ Քոչարյանը ծանուցում չի ստացել. Սողոմոնյան

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ժամը 17։00-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության հրավիրվելու ծանուցում չի ստացել։ Սողոմոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-»ի գործով հրավիրվել է հարցաքննության՝ Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն չի հերքել այդ տեղեկությունը: Հիշեցնենք՝ 2008 թվականի… Կարդալ ավելին »

ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը ներգրավվեց որպես մեղադրյալ. Նոր բացահայտում՝ Մարտի 1-ի գործով

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն… Կարդալ ավելին »

Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել: Վերջին 10-օրյակում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար գրավոր զգուշացումներ են տրվել նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների: Օգտակար… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում․ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավարը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում… Կարդալ ավելին »

Միջադեպ «Ամուլսար»-ում

Հուլիսի 1-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994 թ. ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21.30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի… Կարդալ ավելին »

Պարզաբանում «168 ժամ» թերթի հրապարակման վերաբերյալ

«168 ժամ» թերթի` «Օսիպյանը մայիս ամսին ծախսել է 71 մլն դրամ» վերնագրով հրապարակման վերաբերյալ պարզաբանում ենք, որ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի ընթացիկ տարվա նախահաշիվը սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության 16.04.2018 թվականի թիվ 497-Ն որոշմամբ, եկամուտները՝ 14.324.5 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 13.916,4 մլն. դրամ գումարներով: ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի №… Կարդալ ավելին »

Ադրբեջանի համար հիմա ամենաբարենպաստ պայմաններն են, որ լայնածավալ պատերազմ սկսի. Դավիթ Շահնազարյան

Հայաստանի և Նախիջևանի միջև սահման գոյություն չունի, գոյություն ունեն դիրքեր: Այսօր՝ հուլիսի 3-ին, «Դիրքային լուռ մարտեր և շիկացում՝ հայ-ադրբեջանական սահմանին. Սողացող պատերա՞զմ, թե՝ վերադիրքավորում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Դավիթ Շահնազարյանը՝  հավելելով, որ պետք է զերծ մնալ սահման եզրույթն օգտոգործելուց: Քննարկման ժամանակ՝ ավելի վաղ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հիմա պատերազմի… Կարդալ ավելին »