Daily Archives: 03.07.2018

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն,… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է և հիշեցնում

Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ… Կարդալ ավելին »

Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով. նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան: Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն: «Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում… Կարդալ ավելին »

«Ստացվում է մի իրավիճակ, որ Ալիևի քայլերը խրախուսվեցին». Արա Պապյան

«Միջազգային խաղացողները պարտավորություն ունեն՝ պահելու պայմանավորվածությունները»,- այսօր «Իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկիր, առանձին պարտավորություն ունի գոնե իր դիրքորոշումն արտահայտելու. «Մենք արդեն վարժվել… Կարդալ ավելին »

«Ադրբեջանն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, որոնք, իր կարծիքով՝ շատ դժվար պետք է լինեն Փաշինյանի համար». Արման Նավասարդյան

«Մենք այս դեպքերի կապակցությամբ պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկեինք, որ չեզոքացնեինք դրանք. ես դա չեմ տեսնում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով վերջին օրերին Լելե Թեփում տեղի ունեցած ադրբեջանական համաժողովի և այդ համաժողովին ռուս գործիչների մասնակցության մասին։ Նա կարծում է՝ Ադրբեջանը բավական մշակված քաղաքականություն է… Կարդալ ավելին »

Երբ ակտիվանում են մանր-մունր թանձրամիտ խավարասերները

«ՔՊ» կուսակցության անդամի ֆեյսբուքյան գրառումը: «Մահացել է Նադեժդա Սարգսյանը: Մի Սարգսյանն էլ հեռացավ ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան»: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ անդամ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ սիրված երգչուհին մահացավ հուլիսի 2-ին՝ չկարողանալով հաղթել հիվանդությունը:  

Հանրապետության նախագահը ընդունել է Կոլումբիայի համալսարանի եւ Լոնդոնի բիզնես դպրոցների մագիստրոսական ծրագրի մասնակիցներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Իրանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը… Կարդալ ավելին »

Նախարարներն իրար հետ կատաղի մրցման մեջ են. հրահանգ են ստացել Փաշինյանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ նախարարներ լրատվամիջոցներով երեւալու յուրօրինակ մրցման մեջ են: Դա անզեն աչքով էլ նկատելի է: Ավելին, նրանք այդ մրցավազքի մեջ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց հիմնական գործով: Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու հստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ սկսել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի… Կարդալ ավելին »