Ժամը 17-ի դրությամբ Քոչարյանը ծանուցում չի ստացել. Սողոմոնյան

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ժամը 17։00-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության հրավիրվելու ծանուցում չի ստացել։ Սողոմոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ:

Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-»ի գործով հրավիրվել է հարցաքննության՝ Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն չի հերքել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով