Տեղի կունենա «Համայնքներում առկա խնդիրները, համայնքների հավասարաչափ զարգացման հնարավորությունները» թեմայով քննարկում

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա «Համայնքներում առկա խնդիրները, համայնքների հավասարաչափ զարգացման հնարավորությունները» թեմայով քննարկում:

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով