Չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որն արդեն ձեր ստեղծած «Նոր Հայաստանը» վերջնականապես վերածում է զոմբիների երկրի

Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է                                                                           Չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որն արդեն ձեր ստեղծած «Նոր Հայաստանը» վերջնականապես վերածում է զոմբիների երկրի։

Գրառումս վստահաբար հարուցելու է դեգրադացված հասարակության պոպուլիստական շերտերի զայրույթը, բայց դա ինձ հիմա ամենաքիչն է հուզում: Կատարում եմ գրառումս, որովհետև օրըստօրե ռեգրես ապրող մեր երկրում իրականում իրավիճակ է փոխվել, իրավիճակ է փոխվել բոլոր առումներով դեպի վատը, կատարում եմ գրառումս հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի անունը։ 


Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ուժերի ներածին չափով ատելություն պարունակող գրառումներ պետք է կատարեք` ցույց տալու համար, որ չեք ընդունում նրան, մերժում եք, այրում եք և այլն։


Ակնկալում է ձեզնից յուրաքանչյուրի արձագանքը այն հարցի շուրջ, թե ուր էին ձեր ոգևորիչ ու գովերգող գրառումները, երբ Արփինե Հովհաննիսյանը առաջինն իրականացրեց վարչական ակտերի (անուղեղ զոմբիների համար հասկանալի լեքսիկոնով՝ գայիշնիկի ակտերի) համաներման գործընթացը, ուր էին այդ նույն գրառումները, երբ նա կյանքի կոչեց միակ կացարանի վրա արգելանք դնելու անհնարինության մասին օրենքը։


Վստահաբար անտեղյակ եք, որ այսօրվա «ցնծագին ձերբակալությունները» անհնար կլինեին, եթե Արփինե Հովհաննիսյանը պատմության մեջ չմնար որպես ապօրինի հարստացումը քրեականացրած նախարար։


Հիմա ուզում եմ, որքան էլ դժվար է ձեզ համար, ադեկվատության գոտում ուսումնասիրեք, թե Արփինե Հովհաննիսյանի գործունեության օրոք որքան նախագծեր են կյանքի կոչվել հենց հաշմանդամություն ունեցողների իրավահավասարության ապահովման և նրանց համար արժանապատիվ պայմանների ստեղծման ուղղությամբ։


Այն, որ տարածված բոլոր տեսանյութերում ակնհայտ է, որ Արփինե Հովհաննիսյանը որևէ մեկին հրապարակային վիրավորելու ցանկություն չի ունեցել, դա պարզից էլ պարզ է, բայց անգամ ձեզ` քառակուսի ուղեղավորներիդ մոտ չհասկացված չմնալու համար նա հրապարակային ներողություն խնդրեց, բայց, ցավոք, չգիտեմ ինչու, դեռ նրա անունը քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ 


Արփինե Հովհաննիսյանը Հայաստանի իրավական համակարգում պատմություն կերտած ֆիգուր է, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք այսօրվա ստեղծված պայմաններում ձեզ համար պատմություն են կերտում Արցախի հերոսի սխրանքը նսեմացնողները, աղանդավորական շարժում քարոզողները, Հայ առաքելական եկեղեցի պղծողները և այլք․․․


Եվս մեկ անգամ կոչ եմ անում դադարեցնել այս ցինիզմը, օգտագործել ձեր եռանդը կարևոր խնդիրներ բարձրացնելու և դրանց լուծմանն իրապես հասնելու համար, և, առհասարակ, յուրաքանչյուր իրավագիտակից մարդ ուրախությամբ պետք է ընդունի Արփինե Հովհաննիսյանի մասնակցությունը ցանկացած իրավական ակտի քննարկման գործընթացին։


Հ․Գ․ Ես` որպես մասնագետ, առավել քան վստահ եմ, որ Դ․ Իոաննիսյանը չունի այն համապատասխան իրավական գիտելիքները, որպեսզի մշակի մի իրավական ակտ, որը մեր երկրի առանցքային սահմանադրական օրենքներից է։                                                                                                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով