ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնում է. «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։
Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ. Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ. Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշ...