Սպիտակ տնից հեռացված երկու պաշտոնյաները բացահայտել են, որ ԱՄՆ նախագահը պատռում է պետական փաստաթղթերը:
«Նյու Յորք Փոստ»-ի հաղորդման համաձայն, վերջերս առանց որևէ բացատրության և անսպասելի կերպով Սպիտակ տնից հեռացված Սոլոմոն Լառիթին և Ռեջինալդ Յանգ Ջունիերն ասել են, որ Դոնալդ Թրամփը 2017 թվականին Սպիտակ տուն մուտք գործելուց հետո պատռել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք պիտի պահպանվեին:
ԱՄՆ նախագահի աշխատակազմում փաստաթղթերի հետ կապված օրենքի համաձայն, նախագահին վերաբերող փաստաթղթերը պիտի պահպանվեն, սակայն Սպիտակ տան պաշտոնյաների համար չափազանց դժվար է եղել Թրամփին համոզել հրաժարվելու փաստաթղթերը պատռելու սովորությունից:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Թրամփի անսովոր քայլերի մասին մինչ այսօր բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվել:
Parstoday.com
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news