Թրամփը պատռում է Սպիտակ տան փաստաթղթերը

Սպիտակ տնից հեռացված երկու պաշտոնյաները բացահայտել են, որ ԱՄՆ նախագահը պատռում է պետական փաստաթղթերը:

«Նյու Յորք Փոստ»-ի հաղորդման համաձայն, վերջերս առանց որևէ բացատրության և անսպասելի կերպով Սպիտակ տնից հեռացված Սոլոմոն Լառիթին և Ռեջինալդ Յանգ Ջունիերն ասել են, որ Դոնալդ Թրամփը 2017 թվականին Սպիտակ տուն մուտք գործելուց հետո պատռել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք պիտի  պահպանվեին:

ԱՄՆ նախագահի աշխատակազմում փաստաթղթերի հետ կապված օրենքի համաձայն, նախագահին վերաբերող փաստաթղթերը պիտի պահպանվեն, սակայն Սպիտակ տան պաշտոնյաների համար չափազանց դժվար է եղել Թրամփին համոզել հրաժարվելու փաստաթղթերը պատռելու սովորությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Թրամփի անսովոր քայլերի մասին մինչ այսօր բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվել:

 

Parstoday.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով