Daily Archives: 21.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Ձեր աշխատանքային օրը սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը: Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ… Կարդալ ավելին »

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Հունիսի 21-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի (անձը չի հաջողվել պարզել):

ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանը այլ բան էր փնտրում. ուշագրավ մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։ ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի… Կարդալ ավելին »

Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում. վենդետայի դրսևորումներ գիշերով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսեւորումներ է ստանում։ Օրինակ, բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։ Իսկ երեկոյան լուրեր հասան, որ նախորդ գիշեր անհայտ անձինք… Կարդալ ավելին »

Համաձայնությունը կայացել է. ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կլինեն մինչև տարեվերջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձեւավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին: Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության եւ… Կարդալ ավելին »

Ֆինանսների փոխնախարարի ֆինանսները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին ֆինանսների փոխնախարար նշանակված Արման Պողոսյանը մեծ թվերի հասնող փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Պաշտոն ստանձնելու հայտարարագիր կայքում դեռեւս չկա: Մինչ այս նշանակումը Պողոսյանը զբաղեցրել է ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետի պաշտոնը: Հայտարարագրի համաձայն՝… Կարդալ ավելին »