Daily Archives: 21.06.2018

Զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով

Ֆեյսբուքյան օգտատեր Մայա Մնոյանը գրում է.՝ – Շուրջ երկու տասնամյակների լռությունը խախտելով՝ այսօր կպատմեմ ողջ իրողությունը, որի հետևանքով ընտանիքս ստիպված եղավ ուղղակի փախչել Հայաստանից: Չակերտավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը և հանրությանը ցնցած վերջին իրադարձությունները ընդամնենը բացահայտումն են նրա՝ տարիներ շարունակ ծավալած անմարդկային ու անբարո գործունեության: Գիտակցելով, որ Հայաստանում փոխվել է իրավիճակը՝ հույս… Կարդալ ավելին »

Մարդկային ոսկորների մնացորդներ՝ Մանվելի արջի վանդակում

Էջմիածնեցիներն այս օրերին ակնդետ հետևում են մամուլի հրապարակումներին, որը հեղեղված է ռազմական ֆեոդալ, հարստահարող Մանվել Գրիգորյանի հանցագործությունների հրապարակումներով: Մանվելի լծից ազատագրվածները միահամուռ պնդում են ու զանգահարում խմբագրություններ, որ ԱԱԾ-ն պետք է քանդի նաև Մանվել Գրիգորյանի արջերի վանդակների տակի հողը, որպեսզի գտնի 90-ականներին արջերի վանդակ գցած ու հոշոտված մարդկանց ոսկորները: Ըստ քաջատեղյակների, Նազիկն ու Մանվելը մարդկանց… Կարդալ ավելին »

Ի՞նչ կարգավիճակով են Առաքել Մովսիսյանին տեղափոխել ԱԱԾ.

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, մեզ փոխանցեց, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Առաքել Մովսիսյանի… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն շրջափակել է Շմայսի առանձնատունը, գործողություններ են իրականացվում. ԱԱԾ-ն հաստատում է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը: «Այո, այս պահին գործողություններ են կատարվում»,- ասաց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն էլ ասաց, որ որոշակի գործողություններ են կատարվում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:    

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերով պարզվել է,… Կարդալ ավելին »

Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը:  Արդյունքում  Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով Էրեբունի վարչական շրջանում ապրիլի… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:   Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ… Կարդալ ավելին »

Մանե Թանդիլյանը դեռ կշարունակի պաշտոնավարել

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։ «Գիտեք, որ չեմ ընդունել հրաժարականի դիմումը: Մանե Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը, պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումերի առիթ է դարձել հանրության շրջանում, այն իհարկե պարտադիր կուտակայինն է»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ կուտակայինի… Կարդալ ավելին »

Վարկային «միջնորդ» հանդիսացող ընկերությունը խաբում է քաղաքացիներին (գաղտնի նկարահանում)

Varkov.am վարկային միջնորդ հանդիսացող ընկերության՝ Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող շենքի նկուղային հարկի գրասենյակում, գրեթե միշտ, վիճաբանություն է։ Ամեն 20 րոպեն մեկ գրասենյակ են այցելում տարբեր քաղաքացիներ՝ իրենց հասանելիք գումարի պահանջով։ Գրասենյակի երիտասարդ աշխատակիցները կոպտորեն ներս են հրավիրում քաղաքացիներին ծխախոտի ծխով լի սենյակ, որտեղ, նրանց համոզելով կամ սպառնալով, հայտնում՝ թե սպասեք, գումարը շուտով կլինի։ Այս ընկերությունը… Կարդալ ավելին »

Խոսենք նրանց մասին, ովքեր «թամբի վրա են»

Վախենամ, որ իմ տեսակետը դարձյալ ընդհանուր «թրենդի» մեջ չի լինի, բայց ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում՝ ինքնահաստատվել ու փորձել միավորներ հավաքել արդեն իսկ կալանավորված գեներալին «քլնգելով»՝ այն դեպքում, երբ նա հաստատ ստանալու է իր արդարացի պատիժը: Այդքան «դուխով» եք, խոսեք նրանց մասին, ովքեր «թամբի վրա» են: Անցած տարվա մարտի 29-ին «Առավոտը» հոդված էր հրապարակել… Կարդալ ավելին »